Ֆունես Մորի

արգենտինացի ֆուտբոլիստ

Ռամիրո Ֆունես Մորի (իսպ.՝ Ramiro José Funes Mori, մարտի 5, 1991(1991-03-05)[1][2][3][…], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։

Ֆունես Մորի
իսպ.՝ Ramiro José Funes Mori
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռամիրո Ֆունես Մորի
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1991(1991-03-05)[1][2][3][…] (33 տարեկան)
Ծննդավայր Մենդոսա, Արգենտինա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 25
Պատանեկան կարիերա
2008-2011 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 76 (7)
2015-ներկա Անգլիա Էվերթոն 51 (4)
Ազգային հավաքական
2015-ներկա Արգենտինա Արգենտինա 19 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 1, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Ռիվեր Փլեյթ» խմբագրել

Ֆունես Մորին 2008 թվականին միացել է «Ռիվեր Փլեյթ»-ի երիտասարդական թիմին։ Հիմանական կազմում սկսել է հանդես գալ 2011 թվականին[4]։

Նա համարվում է ակումբի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, քանի որ թիմի հետ հաղթել է 6 տիտղոս, ներառյալ Լիբերտադորեսի գավաթը։ Մորին հիշվում է ոչ միայն իր անցկացրած հանդիպումներով և նվաճած գավաթներով, այլ իր խփած կարևոր գոլերով։

Հինգ մրցաշրջանների արդյունքում Ֆունեսը մասնակցել է 76 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

«Էվերթոոն» խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆունես Մորին տեղափոխվել է Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոն»[5]։ Տրանսֆերն արժեցել է 9.5 միլիոն եվրո։

Իր նորամուտը թիմի կազմում արգենտինացին նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Չելսի»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[6]։ Ռամիրոն իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում խփել է 2015 թվականի նոյեմբերին՝ «Բորնմութ»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆունես Մորին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականի մարտին՝ Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Նա մասնակցել է Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությանը։ Նա մասնակցել է եզրափակչի շրջանակներում կայացած Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ չիլիացիների հաղթանակով։

Իր առաջին միջազգային գոլը Ռամիրոն խփել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պերուի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[7]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռիվեր Փլեյթ 2011-12 Պրիմերա B 19 2 2 0 0 0 21 2
2012-13 Պրիմերա 10 0 0 0 0 0 10 0
2013-14 Պրիմերա 19 1 2 0 1 0 22 1
2014 Պրիմերա 17 2 1 1 10 1 28 4
2015 Պրիմերա 11 2 0 0 16 1 27 3
Արդյունք 76 7 5 1 27 2 108 10
Էվերթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 28 4 4 0 5 1 37 5
2016-17 Պրեմիեր Լիգա 23 0 1 0 2 0 26 0
2017-18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 51 4 5 0 7 1 27 2 63 5
Կարիերայի արդյունք 127 11 10 1 7 1 27 2 171 15

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Արգենտինա 2015 5 0
2016 13 1
2017 1 0
Արդյունք 19 1

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2014
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2015

Միջազգային խմբագրել

  • Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Funes Mori: Dallas is a part of my life». FIFA. 2016 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Blues Complete £9.5m Mori Deal». Everton F.C. 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Sanghera, Mandeep (2015 թ․ սեպտեմբերի 12). «Everton 3–1 Chelsea». BBC Sport. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Peru 2–2 Argentina: Everton defender Ramiro Funes Mori goes from hero to villain as Edgardo Bauza's side stall». Daily Mail. Reuters. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունես Մորի» հոդվածին։