Օդրի Մարի Անդերսոն
Օդրի Մարի Անդերսոն (անգլ.՝ Audrey Marie Anderson, մարտի 7, 1975[1], Ֆորտ-Ուերտ)[2][3], ամերիկացի դերասանուհի և մոդել[4]։ Հայտնի է Քիմ Բրաուն դերով CBS հեռուստաալիքի «Միավորում» (2006–2009), Լայլա Մայքլսի դերով «Նետ» (2013 թվականից) և Լիլիի դերով «Քայլող մեռյալները» (2014) հեռուստասերիալներում։
Օդրի Մարի Անդերսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտ-Ուերտ |
Կրթություն | R. L. Paschal High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կարիերա խմբագրել
Անդերսոնը սկսել է իր մոդելի կարիերան 1990-ական թվականներին՝ նկարահանվելով Giorgio Armani, Gap, Biotherm, Target Corporation, American Eagle Outfitters ապրանքանիշների գովազդներում։ Նա կատարել է երկորդական դեր ABC հեռուստաալիքի «Նորից և կրկին» հեռուստասերիալում[5]։ Նա ավարտել է Բարբիզոնի մոդելային և դերասանական դպրոցը Տեխասում[6]։ 2006֊2009 թվականներին նա մարմնավորել է Քիմ Բրաունին CBS հեռուստաալիքի «Միավորում» հռուստասերիալում[5]։
Նաև նկարահանվել է «Հանգիստ կյանք», «Գնալ Կալիֆորնիա» և «Առանց հետքի» հեռուստասերիալներում։ Նկարահանվել է «Լուսնի լույսի մղոն», «Ոչ սուրբ» և այլ ֆիլմերում։ Նա կատարել է հրավիրված դերեր «Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես», «Գաղտնի պրակտիկա» և «Հաուս» հեռուստասերիալներում։ 2013 թվականից նա կատարում է Լայլա Մալքլսոնի դերը «Նետ» և Լիլիի դերը «Քայլող մեռյալները» հեռուստասերիալներում[7]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2002 | Նշան | The Badge | Դեռահաս մատուցողուհի | |
2002 | Լուսնի լույսի մղոն | Moonlight Mile | Օդրի Անդերս | |
2003 | Ներկած տուն | A Painted House | Թոլի Սփրուլ | Հեռուստաֆիլմ |
2004 | Գողություն | Larceny | Փանկ աղջիկ | |
2006 | Բիրֆեսթ | Beerfest | Աղջիկ | |
2012 | Ոչ սուրբ | Least Among Saints | Ջենի | |
2014 | Ծաղրասարյակ | Mockingbird | Էմի |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1994 | Բեվերլի Հիլս, 90210 | Beverly Hills, 90210 | Սպա | Էպիզոդ․ «Cuffs and Links» |
1995 | Օրենք ու կարգուկանոն | Law & Order | Միսիս Բենեթ | Էպիզոդ․ «Pride» |
2000-2001 | Վանդակի տեքստ | Once and Again | Կառլա Ալդռիչ | 10 էպիզոդ |
2001-2002 | Գնալ Քալիֆորնիա | Going to California | Քլեր Քոնոր | 3 էպիզոդ |
2002 | Փրովիդենս | Providence | Անժելա | 3 էպիզոդ |
2003-2004 | Հանգիստ կյանք | Still Life | Էմիլի Մորգան | 3 էպիզոդ |
2004 | Առանց հետքի | Without a Trace | Քոլին ՄաքԳրաթ | 2 էպիզոդ |
2005 | Հոլիի Քոմետը | Halley's Comet | Հոլի Նյուվել | Էպիզոդ․ «Pilot» |
2005-2006 | Փոինթ Փլեզընթ | Point Pleasant | Իզաբել Քրամեր | 4 էպիզոդ |
2006-2009 | Միավորում | The Unit | Քիմ Բրաուն | 69 էպիզոդ |
2010 | Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես | NCIS: Los Angeles | Քրիստին Դոնելի | Էպիզոդ․ «Past Lives» |
2010 | Խաբիր ինձ | Lie to Me | Բժիշկ Մերի Հանսոն | Էպիզոդ․ «In the Red» |
2012 | Գաղտնի պրակտիկա | Private Practice | Ռոզ Ֆիլմոր | Էպիզոդ․ «Are You My Mother?» |
2012 | Հաուս | House | Էմիլի Քոպելմեն | Էպիզոդ․ «Nobody's Fault» |
2013 | Կապ | Touch | Մալորի Քեյն | Էպիզոդ․ «Enemy of My Enemy» |
2013 | Քայլող մեռյալները | The Walking Dead | Լիլի Չեմբլեր | 3 էպիզոդ |
2013-ից | Նետ | Arrow | Լայլա Մայքլս | 26 էպիզոդ |
2014 | Ո՞վ է ճանաչում Օլիվիային | Olive Kitteridge | Էն | Էպիզոդ․ «Security» |
2015 | Կասլ | Castle | Օբրի Հասկինս | Էպիզոդ․ «I, Witness» |
2015 | Հատուկ կարծիք | Minority Report | Գաբի Ստենտոն | Էպիզոդ․ «Fiddler's Neck» |
2016 | Խելագար շներ | Mad Dogs | Տաբաթա | Էպիզոդ․ «Ice Cream» |
2016-17 | Ֆլեշ | The Flash | Լայլա Մայքլս | 3 էպիզոդ |
2016-17 | Սառույց | Ice | Ավա Փիրս | 10 էպիզոդ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Today in History - March 7». ABC News. 2009 թ․ մարտի 9. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին. (չաշխատող հղում)
- ↑ «Today in History - March 7». The Boston Globe. 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Audrey Anderson photos». Fashion Model Directory. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
- ↑ 5,0 5,1 «Audrey Marie Anderson Biography». Tvguide.com. 2012 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Barbizon Modeling and Acting School Alumni». http://www.barbizonmodeling.com/alumni.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «The Walking Dead Season 4: What If Lilly Had Survived? Audrey Marie Anderson Says... | Wetpaint, Inc». Wetpaint, Inc. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Մարի Անդերսոն» հոդվածին։ |