Հատուկ կարծիք (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Հատուկ կարծիք» (անգլ.՝ Minority Report), ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 30-ը Fox հեռուստաալիքով։ Սերիալը մշակել էր Մաքս Բարենշտեյնը, այն համարվում է 2002 թվականին ցուցադրված համանուն ֆիլմի շարունակությունը` հիմնված Ֆիլիպ Դիկի «Հատուկ կարծիք» պատմվածքի վրա, որը հրատարակվել էր 1956 թվականին։ Ցուցադրությունը պատկանում էր Amblin Television, Paramount Television и 20th Century Fox Television (այն հեռուստաընկերությունը, որը 2002 թվականին արտադրել էր համանուն ֆիլմը) ընկերությունների արտադրությանը։ Սերիալը դարձավ առաջին շոուն, որը ստեղծվել էր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմի հիման վրա։

Հատուկ կարծիք
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և գրական ստեղծագործության էկրանավորում
ՍտեղծողՄաքս Բորենշտեյն
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքMinority Report? և The Minority Report?
Լեզուանգլերեն
ԵրաժշտությունՇոն Քելերի
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էսեպտեմբերի 21, 2015[1]-ից նոյեմբերի 30, 2015[2]
ՀեռուստաալիքFox Broadcasting Company
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում 2065 թվականին Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում (2002 թվականին ցուցադրված ֆիլմի իրադարձություններից 11 տարի անց), և պատմվում է Դեշի մասին (Ստարկ Սենդս), ով կարողանում է կանխագուշակել հանցագործությունները։ Precrime համակարգը 2054 թվականին լուծարվել էր, ինչը իրավապահ մարմիններին ստիպել էր ապավինել հանցագործության պեմ պայքարի նոր միջոցների օգնությանը։ Մինչև Precrime-ի լուծարումը, Դեշը, իր երկվորյակ եղբայր Արտուրը(Նիք Զանո) և նրանց քույր Ադաթան (Լոռա Լիգա) գործունեություն էին ծավալում մի նախագծում, որը ստորաբաժանում էր նրանց յուրահատուկ կարողությունները։ Այժմ Դեշն օգտագործում է իր կարողությունները, որպեսզի օգնի քննիչ Լարյե Վեգին(Միգան Հուդ), հանցագործությունները կանխելու նպատակով, և միևնույն ժամանակ փորձում է իր հնարավորությունները գաղտնի պահել, քանի որ կան այնպիսիները որոնք ցանկանում են ամեն գնով ստանալ այդ կարողությունները և օգտագործել ինչպես կամենան։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմը

  • Ստարկ Սենդս-Դեշ Փարկեռ
  • Միգան Հուդ-քննիչ Լառա Վեգա
  • Նիք Զանո-Արթուր Ուոթսոն
  • Դենիել Լոնդոն-Նորբերտ Ուոլլաս
  • Լոռա Լիգան-Ագաթա Լայվլի
  • Լի Ցզյուն Լի-Ակիլա
  • Ուիլմեր Վալդեռամ-լեյտենանտ Ուիլլ Բլեյք

Երկրորդական կազմը

  • Թինա Լիֆֆորդ-Լիլի Վեգա
  • Ջանե Հոլլ-Ռիկո Վեգա
  • Ջենիֆեր Ջոն-Անդրոմեդա
  • Առլեո Դորդառ-Տրեվոր Մալոեւնի
  • Ռիդ Դայմոնդ-Հենրի Բլոմֆելդ
  • Քրիստոֆեր Հեյերդալ-բժիշկ Լայոնել Գռեյ

Արտադրություն խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարվեց, որ FOX հեռուստաալիքը պատվիրել է «Յուրահատուկ կարծիք» ֆիլմի փորձնական տեսարանները[3]։ Մակս Բորենշտեյնը սերիալի սցենարն է գրել և Ստիվեն Սփիլբերգի, Ջաստին Ֆալվեյի և Դեռլին Ֆրենկի հետ դարձել է շոուի պրոդյուսերը։ Սերիալի իրադարձություները տեղի են ունենում ֆիլմի իրադարձություններից 11 տարի հետո և կենտրոնանում է ունակություններով օժտված մի տղամարդու վրա, ով միանում է կին քննիչի հետ, որպեսզի հասկանա իր ունակությունների նպատակը։ 2015 թվականի փետրվարի 13-ին Դենիել Լոնդոնը և Լի Ցզյու Լին սերիալում դերեր են ստանում[4]:2015 թվականի փետրվարի 24-ին Լոռա Ռիգան ստանում է Ագաթա Լայվլի դերը[5]։ 2015 թվականի մարտ ամսին Ստարկ Սենդսը և Միգան Հուդը ստանում են երկու գլխավոր դերերը. Սենդը ստանում է Դեշի` 2 գլխավոր տղամարդկանցից մեկի դերը, իսկ Հուդը` Լարի Վեգի դերը, ում հետապնդում է իր անցյալը, և ով պետք է աշխատեր Դեշի հետ, որպեսզի օգներ նրան հասկանալու իր ունակությունների նպատակը։ Լոնդոնը կրկնում է 2002 թվականին նկարահանված օրիգինալ ֆիլմի իր` Ուոլլիի դերը, իսկ Ուիլմեր Վալդերամը ստանում է քննիչի դերը[6][7]։ Շոուն պաշտոնապես պատվիրվել է FOX-ի կողմից 2015 թվականի մայիսի 8-ին[8]։ 2015 թվականի հուլիսի 1-ին հայտարարվեց, որ Նիք Զանոն ստացել է Արտուրի` Դեշի հետերոզիգոտ-երկվորյակ եղբոր դերը։ Սկզբից որոշվել էր, որ Սենդը պետք է խաղար 2 եղբայրների դերը(սկզբից որոշված էր, որ պետք է լինեն հոմոզիգոտ երկվորյակ եղբայրներ)[9]։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին առաջին եթերաշրջանի 13 սերիաների փոխարեն նկարահանվում է 10 սերիա։ 2016 թվականի մայիսի 13-ին Fox-ը պաշտոնապես դադարեցրեց սերիալի նկարահանումները։

Քննադատների գնահատականը խմբագրել

Rotten Tomatoes կայքում սերիալն ունի 29% «թարմություն» հիմնված 5,4/10 միջին վարկանիշի վրա։ Կայքի քննադատականն ասում է «ի տարբերություն իր լայնէկրան ցուցադրմանը, սերիալին չի հերիքում կամ գործողությունների շարքը, կամ էլ երևակայությունը.«Յուրահատուկ կարծիքը» անցողիկ ինչ-որ բան է, որին չհաջողվեց ներկայացնել ֆիլմի գլխավոր գաղափարը»։ Metacritic շոուում 100 բալից բաղկացած մրցույթում հավաքել է 51 բալ, հիմնված 31 «ծիծաղաշարժ կամ միջին» քննադատության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Minority_Report_(TV_series)
  3. http://deadline.com/2014/09/minority-report-series-steven-spielberg-fox-829426/
  4. http://deadline.com/2015/02/daniel-london-li-jun-li-cast-minority-report-fox-pilot-1201373247/
  5. http://deadline.com/2015/02/laura-regan-cast-agatha-minority-report-fox-pilot-1201380863/
  6. hollywoodreporter.com/live-feed/minority-report-stark-sands-star-778152
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  9. https://ru.wikipedia.org/wiki/Variety_(magazine)