Օբյեկտների ամանորյա վայրէջք և վերելք

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ամանորի նախօրեին ԱՄՆ-ում շատ բնակավայրեր նոր տարվա սկիզբը նշելու համար օգտագործում են տարբեր օբյեկտների վերելք կամ վայրէջք։ Այս միջոցառումներն անցկացվում են բյուրեղյա գնդի վայրէջքով, որն առաջին անգամ արտադրվել է Նյու-Յորքի Թայմս Սքվերում 1908 թվականի նախօրեին[1][2]։ Ավանդույթը սկիզբ է առել XIX դարից, երբ ժամանակի գունդը օգտագործվել է նավային ժամանակաչափերի ստուգաճշտման համար։

Առարկաների ամանորյա վայրէջք և վերելք Ռալեյում (Հյուսիսային Կարոլինա), Հյուսիսային Կարոլինա

Քաղաքների մի մասում ընդօրինակում են Թայմս Սքվերի գունդը, սակայն այլ վայրերում որպես բաց թողնվող օբյեկտներ օգտագործվում են այնպիսի առարկաներ, որոնք տեղական մշակույթի, աշխարհագրության և պատմության խորհրդանիշներ են։ Չնայած ժամանակի գնդերը Ամանորի նախօրեին վայրէջք են կատարում մի քանի երկրներում, ավանդույթը ճնշող տարածում է ստացել հենց ԱՄՆ-ում։

ԱՄՆ խմբագրել

Զանազան, տարատեսակ գնդեր բարձրանում և իջնում են Նյու-Յորքի Թայմս Սքվերում, Մերիլենդի Բալթիմոր նահանգում[3], Ռիչմոնդում, Վիրջինիա նահանգում (բարձրանում)[4],, Օկլահոմա Սիթիում, Օկլահոմա նահանգում (բարձրանում)[5][6], Օստինում, Տեխաս նահանգում[7], Շայենում, Վայոմինգ նահանգում[8],, Սակրամենտոյում, Կալիֆոռնիա նահանգում[9] և այլ քաղաքներում։

Որպես վերելքի և վայրէջքի այլ օբյեկտներ օգտագործվում էին նաև նահանգային խորհրդանիշները։ Օրինակ, Ատլանտայում՝ Ջորջիա նահանգում, աշտարակից ընկնում էր խոշոր դեղձ[10], իսկ Մայամիում՝ Ֆլորիդա նահանգում, բարձրահարկ շենքերի պատերի երկայնքով բարձրանում էր արևապաշտպան ակնոցներով նարինջը[11]։

Որպես վայրէջքի կամ վերելքի այլ օբեյկտներ օգտագործում են նաև նահանգների խորհրդանիշները։ Միանգամից երկու քաղաքներ բարձրությունից իջեցնում են պարկամուկ․ Բրասսթաունը և Հյուսիսային Կարոլինան՝ կենդանի[12], իսկ Թալապուսան (Ջորջիա)՝ խրտվիլակ[13][14]։ Նաև հայտնի է հավալուսնի[15], ջրշան[16], մշկամկան[17], բազեի[18], սարդինիաների[19], օմարների[20][20], խաչափառների[21], բադերի[22] օգտագործումը։ Ցինցինատիում՝ Օհայո նահանգում, Նոր տարվա գալուստը խորհրդանշում է խոզի թռիչքը[23]։

Միջոցառումները լինում են առևտրային կազմակերպությունների գովազդային գործունեության մի մասը։ Օրինակ, Ինդիանապոլիսում՝ Ինդիանա նահանգում, վերամբարձ կռունկի միջոցով ներքև էին իջեցնում IndyCar ավտոմեքենան[24], իսկ Մոբիլում՝ Ալաբամա նահանգում, Chattanooga Bakery ընկերության աջակցությամբ RSA Battle House Tower երկնաքերից իջնում էր ավելի քան 4 տոննա կշռող MoonPie (որը հայտնի է որպես ChocoPie)[25][26][27][28]։

Ամենաշատ բնակավայրեր ունեցող նահանգը, որտեղ Ամանորին անցկացվում է օբեյկտների վայրէջքը և վերելքը Փենսիլվանիան է։ Այդ թվում նահանգի մայրաքաղաքում իջեցրել են հսկայական ելակ[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cable Network News (2007 թ․ հունվարի 1). «Countdown to Times Square party; 1 million expected». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  2. Emanuella Grinberg (2015 թ․ դեկտեմբերի 30). «Drop everything! 17 quirky New Year's Eve events» (անգլերեն). CNN Travel. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Sarah Gilbert Fox (2010 թ․ դեկտեմբերի 2). «Must-Attend New Year's Eve Balls In Baltimore». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. Colleen Curran. «Richmond New Year's Eve in Scott's Addition: NYE ball rise, arcade games & dollar drinks» (անգլերեն). Richmond Times-Dispatch. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Opening Night». Arts Council OKC. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  6. «Opening Night – Oklahoma City's Downtown New Year's Eve Celebration». Oklahoma City About.com. 2012 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  7. [1] Արխիվացված Հունվար 3, 2011 Wayback Machine
  8. «New Year's Eve in Cheyenne» (անգլերեն). www.cheyenne.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Will Sacramento drop the ball? Արխիվացված Փետրվար 18, 2012 Wayback Machine
  10. Alexis Stevens. «Atlanta police ramp up security plans for new Peach Drop location» (անգլերեն). ajc. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. CBS Miami. «Miami Plans Big Orange New Year's Eve Bash». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. New Year’s Eve Lowering of the Opossum http://www.clayscorner.com/new-years-eve.shtml Արխիվացված 2020-02-25 Wayback Machine
  13. The Possum Drop http://www.thepossumdrop.com/
  14. WSBTV.com — Entertainment — Story: Georgia Town Celebrates New Years With Possum Drop http://www.wsbtv.com/entertainment/22103037/detail.html Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
  15. «Pensacola Pelican Drop | New Years Eve» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. Schalk, Kiernan. New Year’s events planned locally Արխիվացված 2009-07-04 Wayback Machine. Lewistown Sentinel. 31 December 2008.
  17. Pitts, Jonathan (2011 թ․ դեկտեմբերի 30). «On New Year's Eve, some Maryland towns will drop anything but a glittering ball». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  18. «Come celebrate 2017 at the Perry Buzzard Drop» (անգլերեն). macon. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  19. «Boston(.com): A sardine will drop in Maine». Boston. 2006 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  20. 20,0 20,1 «Downeast Lobstah Drop» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «FirstNight Talbot». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  22. Welsh, Sean (2010 թ․ դեկտեմբերի 31). «New Years Eve Duck Drop!!!». Havre de Grace, MD Patch. Patch Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  23. Melissa Breyer (2013 թ․ դեկտեմբերի 30). «10 oddest items dropped on New Year's Eve» (անգլերեն). Mother Nature Network. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. WISH TV. «Group suspends downtown New Year's Eve celebration, IndyCar drop». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. «Giant Moon Pie taking shape for New Year's celebration». Mobile Press-Register. al.com. 2008 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  26. «Peaches and Pickles Drop in on New Year's Eve in the South». 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  27. «City of Mobile: World's Largest MoonPie to Rise Over Mobile for New Year 's Eve». Wayback.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  28. «MoonPie». MoonPie. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  29. «New Year's Eve celebrations: What's dropping where». December 2009. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.