Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիմիշոարա (այլ կիրառումներ)

Տիմիշոարա (ռում.՝ Timişoara), քաղաք Ռումինիայում։ Տիմիշ գավառի վարչական կենտրոնն է։ Ունի 303,7 հազար բնակչություն (2011)։ Տրանսպորտային հանգույց է։

Մունիցիպալիտետ
Տիմիշոարա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Առաջին հիշատակում1175
Մակերես130,5 կմ²
ԲԾՄ89 մետր
Բնակչություն250 849 մարդ (դեկտեմբերի 1, 2021)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ56
Փոստային դասիչ300001–300789
Ավտոմոբիլային կոդTM
Պաշտոնական կայքprimariatm.ro
Տիմիշոարա (Ռումինիա)##
Տիմիշոարա (Ռումինիա)
Տիմիսորան 1656 թվականին

Կա մեքենաշինության, քիմիական, տեքստիլ, թեթև և սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Ունի համալսարան, թատրոն։ Պահպանվել են 15–20-րդ դարերի ճարտարապետական հուշարձաններ։ Հիշատակվում է 14-րդ դարից, որպես ամրոց։

«Փոքր Վիեննա», «Ծաղկաքաղաք» պատվանունների արժանացած Տիմիշոարան համարվում է Բանատ երկրամասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Նրա մետրոպոլիսային տարածքում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, որոնցից ավելի քան 30 հազարը ուսանողներ են[1]՝ եկած հիսունից ավելի երկրներից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 9  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմիշոարա» հոդվածին։