Տանձուտ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձուտ (այլ կիրառումներ)

Տանձուտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք։ Տանձուտ է անվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[4]։

Գյուղ
Տանձուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
Համայնք Մեծամոր համայնք[1]
Մակերես8 կմ²
ԲԾՄ854 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2016 մարդ (2019)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտանձուտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[2]
Փոստային ինդեքս0945[3]
Տանձուտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Տանձուտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տանձուտի մշտական բնակչությունը կազմել է 1735, առկա բնակչությունը՝ 1709 մարդ[5]։ Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Կարսի և Մուշի գյուղերից, իսկ մի մասն էլ հայրենադարձվել Իրանից։ Կան նաև Բերդի, Թալինի, Մարալիկի տարածաշրջաններից եկած վերաբնակիչներ[4]։

Տանձուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն, անասնապահություն և բանջարաբուծությունը։

Եկեղեցի խմբագրել

Տանձուտ գյուղում գործում է Ս. Սահակ եկեղեցին, որը կառուցվել է 1912 թ. Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով։ Աստվածամերժության տարիներին մոտ 1937 թ. մինչև 1990-ականները եկեղեցին վերածվեց պահեստի։ Այնուհետև 1996 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ ու օրհնությամբ եկեղեցին վերաբացվում և վերաօծվում է։ 1997 թ. եկեղեցու վերակառուցումը հանձն է առնում Ամերիկահայ բարերար Մարգար Սահմանյանը, Նյու Ջերսիից։ Եկեղեցին վերաօծվում է 1997 թ. նոյեմբերի 6-ին Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյանի ձեռամբ[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 34
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձուտ (Արմավիրի մարզ)» հոդվածին։