Ալ-Տահիր Ջաուտ (ֆր.՝ Tahar Djaout, հունվարի 11, 1954(1954-01-11)[1][2], Կաբիլիա - հունիսի 2, 1993(1993-06-02)[1][2], Ալժիր, Ալժիր), ֆրանսախոս ալժիրցի լրագրող, բանաստեղծ և ֆանտաստ գրող։ Սպանվել է 1993 թվականին, Իսլամական զինված խմբավորման կողմից։ Ալ-Տահիր Ջաուտը առաջին մտավորականներից էր, որը դարձել էր Ալժիրում կայացած «Ահաբեկության տասնամյակի» զոհը։

Ալ-Տահիր Ջաուտ
արաբ․՝ طاهر جاووت‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1954(1954-01-11)[1][2]
ԾննդավայրԿաբիլիա
Մահացել էհունիսի 2, 1993(1993-06-02)[1][2] (39 տարեկան)
Մահվան վայրԱլժիր, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր[3]
ԿրթությունԱլժիրի համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ և գրական քննադատ
ԱշխատավայրEl Moudjahid? և Algérie-Actualité?
Ստորագրություն
Изображение автографа
 Tahar Djaout Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա ծնվել է Կաբիլյաի Ուլխոու գյուղում (Ալժիր), 1954 թվականին։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Ալժիր։

1970 թվականին նրա կարճ «Խռովարար» (ֆր.՝ Les Insoumis) պատվածքը հիշատակվել է Zone des tempêtes գրական մրցույթում։ Հաջորդ տարի նա Օկբայում (Ալժիր) ավարտել է իր ուսումը, իսկ 1974 թվականին Ալժիրի համալսարանում ստացել է գիտական աստիճան մաթեմատիկայից[4], որտեղ ընկերացել է բանաստեղծ Համիդ Տիբուչիի հետ։ Համալսարանից հետո նա աշխատել է որպես լրագրող ալժիրյան Algérie Actualité ֆրանսերեն շաբաթաթերթում, որտեղ հրապարակել է բազմաթիվ հոդվածներ նկարիչնրի և քանդակագործների, ինչպես նաև` ալժիցի գրողների մասին։

1985 թվականին ալ-Տահիր Ջաուտը կրթաթոշակ է ստացել Փարիզում[4] ինֆորմատիկայի ուսումը շարունակելու համար և իր կնոջ` Ֆերոուջեյի և դստրերի հետ միասին մեկնել է Փարիզի Լե Լիլա համայնք։ 1987 թվականին վերադառնալով Ալժիր, նա վերականգնել է Algérie-Actualité-ի հետ ունեցած համագործակցությունը։ 1980-ական թվականների վերջին նա Ալժիրի նշանավոր լրագրողներից մեկն էր[5]։

Ալժիրցի և ալժիրական ծագում ունեցող նկարիչների, ազգային և միջազգային իրադարձությունների մասին հոդվածների վրա աշխատելը նրան ստիպել են անցնել քաղաքական թեմաների լուսաբանման։ Խիստ քննադատորեն վերաբերվելով Իսլամական կազմակերպություններին` 1922 թվականին նա գրել է. «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը, որի խորհրդանիշներն էին Չե Գևարան, Անջելա Դևիսը, Կատեբ Յասինը, Ֆրանց Ֆանոնը, որոնք պայքարում էին իրենց ազատության, գեղեցկության ու լույսի համար, կարող է ունենալ այնպիսի հետնորդ երիտասարդություն, որոնք որպես կուռք են ընդունում այնպիսի քարոզիչների, որոնք վրեժ ու ատելություն են տարածում և օտարման ու մահվան գաղափարախոսներ են»[6]։

Նա 1992 թվականին լքել է Algérie-Actualité-ը և Արզեկ Մետրեֆի ու Ալբդելկրիմ Ջաադի հետ միասին հիմնել է իրենց սեփական շաբաթաթերթը. Ruptures-ի առաջին համարը լույս է տեսել 1993 թվականի հունվարի 16-ին[4]։

Սպանություն խմբագրել

Աշխարհականությանն աջակցելու և ֆանատիզմին հակազդելու արդյունքում Տախար Ջաուտը Զինված իսլամական խմբավորման կողմից վիրավորում է ստացել մոտ տարածությունից գլխին արձակված 2 փամփուշտից։ Նրա վրա հարձակվել են 1993 թվականի մայիսի 26-ին, երբ նա դուրս էր եկել Բայնեմի (Ալժիր) իր տանից։ Ջաուտը մահացել է հունիսի 2-ին, մեկ շաբաթկոմայի մեջ պառկելուց հետո և թաղվել է իր հայրենի Ուլխոու գյուղում։ Հարձակվողներից մեկը հայտնել է, որ նրան սպանել են, քանի որ նա «տիրապետում էր սարսափելի գրչի, որը կարող էր ազդել իսլամական սեկտորի վրա[7]։

Նրա մահվանից հետո ֆրանսիական Carrefour des littératures կազմակերպությունը գրողներին պաշտպանելու համար նախատեսված կառույցներ ստեղծելու կոչ է արել։ Այդ կոչը արագ հավաքել է ավելի քան 300 ստորագրություն, որն էլ ստիպել է, որպեսզի ստեղծվի գրողների միջազգային խորհրդարան[8]։

Ճանաչում խմբագրել

Նրա մահից հետո BBC-ին լրագրողի մասին նկարահանել է «Գրողի նկարահանումը» վավերագրական ֆիլմը, որում մասնավորապես մասնակցություն են ունեցել Ռաշիդ Միմունը, Օմար Բելխուչետը, նրա մայրը` Զինեբ Ջաուտը և կինը` Ֆերոուջա Ջաուտը[9]։

Մատենագրություն խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • Solstice barbelé (1973—1974), Éditions Naaman, Квебек, Канада, 1975.
  • L’Arche à vau-l’eau (1971—1973), Éditions Saint-Germain-des-Prés, Փարիզ, 1978.
  • Insulaire & Cie (1975—1979), Éditions de l’Orycte, Сижан, 1980.
  • L’Oiseau minéral (1979—1981), Éditions de l’Orycte, Алжир, 1982.
  • L’Étreinte du sablier (1975—1982), «Écrivains Algériens au présent», Հումանիտար գիտությունների կենտրոն, Օրանի համալսարան, 1983, Օրանի վերահրատարակություն, 2004

Վեպեր խմբագրել

  • L’Exproprié (1974—1976), Ազգային հրատարակչա-ներկայացուցչական ընկերություն, Ալժիր, 1981.
  • Les Chercheurs d’os, Сёй (издательство), Փարիզ, 1984, ISBN 2020067102.
  • L’Invention du désert, Сёй, Париж, 1987 ISBN 2020095173. Իտալերեն թարգմանությամբ 1998.
  • L’Exproprié, Éditions François Majault, Փարիզ, 1991 ISBN 2908898012.
  • Les Vigiles, Сёй, Париж, 1991 ISBN 2020127660. Գերմաներեն թարգմանությամբ, 1998։ Անգլերեն թարգմանությամբ, 2008։ Պորտուգալերեն թարգմանությամբ, 2004։
  • Le Dernier Été de la raison, Сёй, Париж, 1999 ISBN 2020367106. Գերմաներեն թարգմանությամբ, 1999, իտալերեն թարգմանությամբ, 2009։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. https://en.unesco.org/sites/default/files/unesco_condemns_killing_of_journalists_1993-1999_en.pdf
  4. 4,0 4,1 4,2 Malika Kebbas (2010 г., опубликовано 30 января 2012 г). «Tahar Djaout, romancier du verbe libre». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  5. James McDougall (2017 թ․ ապրիլի 24). A History of Algeria. Cambridge University Press. էջ 290. ISBN 978-0-521-85164-0.
  6. Tahar Djaout. ««Oiseau, mon messager»» (ֆրանսերեն). L'Humanité. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  7. Tolan, Fiona; Morton, Stephen; Valassopoulos, Anastasia; և այլք: (eds.). Literature, Migration and the 'War on Terror. Routledge. էջ 176. ISBN 0415845688.
  8. " International Network of Cities of Asylum ",Իվոն վան դեր Խայդենի հոդվածը Հարվարդ Նիմանի լրագրության հիմնադրամի կայքում (2004 թվականի աշուն).
  9. Վավերագրական ֆիլմը 6 մասով հասանելի է YouTube ալիքով (2011 թվականի հունվարի 5-ի դրությամբ)։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ալ-Տահիր Ջաուտի լուսանկարները [1]
  • «Լռություն-մահ` ալ-Տահիր Ջաուտի կյանքը և ստեղծագործությունները» [2] Յուլիա Սուկիս [3]
  • «Islamists Killed Tahar Djaout: We Should Give Life to His Ideas», Ջենիֆեր Բրայսոբ, 2009 թվական հունվարի 16 [4]
  • Ալի Չիբանի, Tahar Djaout et Lounis Aït Menguellet. Temps clos et ruptures spatiales, Փարիզ, Հարմատան, 2012. [5]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Տահիր Ջաուտ» հոդվածին։