Տագանրոգի ռազմապատմական թանգարան
Տագանրոգի ռազմապատմական թանգարան (ռուս.՝ Таганрогский военно-исторический музей), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի առաջին ոչ պետական թանգարանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական գեղատեսիլ շրջանում, ծովափի անմիջական հարևանությամբ` «Հարավ - Գեղարվեստական դարբնագործություն» ձեռնարկության վարչական մասնաշենքի առաջին հարկում։
Տագանրոգի ռազմապատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Տագանրոգ |
Վայր | Տագանրոգ |
Հիմնադրվել է | մայիսի 9, 2004 |
Կայք | military-museum.ru |
Թանգարանի պատմություն խմբագրել
Թանգարանի հավաքածուի ստեղծման սկիզբը դրվել է 2004 թվականի մայիսի 9-ին, երբ ստեղծվել է «Ավտո-ռետրո Տագանրոգ» ակումբը։ Հետագա ժամանակաշրջանում ձեռք են բերվել և վերականգնվել են ավտո- և մոտոտեխնիկայի մի քանի միավորներ։ 2008 թվականից ակումբի գործունեության հայեցակարգը ստացել է ռազմապատմական ուղղվածություն։ 2010 թվականի մայիսի 6-ին բացվել է մշտական ցուցադրությունը, որում այդ ժամանակ առկա էր մի քանի հազար ցուցանմուշ։ 2012 թվականի հուլիսին «Տագանրոգի ռազմապատմական թանգարան» անվանումը ստացավ պաշտոնական կարգավիճակ։
Թանգարանին կից ստեղծվել է ռազմապատմական ակումբ, որը մասնակցում է Դոնի Ռոստով, Վորոնեժ, Վոլգոգրադ, Նովոչերկասկ, Կիև, Օդեսա, Բրեստ, Բեռլին և այլ քաղաքների ճակատամարտերի պատկական վերակառուցմանը։
2014 թվականի հոկտեմբերի 25-ի գիշերը գրեթե ամբողջությամբ այրվեց «Հարավ - Գեղարվեստական դարբնագործություն» ձեռնարկության վարչական եռահարկ մասնաշենքը, որտեղ գտնվում էր թանգարանը[2][3]։
Հաջակցություն այրված թանգարանի 2014 թվականի նոյեմբերին քաղաքի մշակույթի տանն անցկացվեց բարեգործական համերգ, իսկ դեկտեմբերի 2-ին Տագանրոգի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Նոնա Մալիգինայի երիտասարդական թատրոնի ներկայացման առաջնախաղը[4]։
Թանգարանի ցուցանմուշներ խմբագրել
Ավտո- և մոտոտեխնիկա խմբագրել
- Բեռնատար ГАЗ-АА
- Մարդատար ամենագնաց ГАЗ-67
- Զրահամեքենա БА-64
- Ավտոմեքենա Opel P4
- Ավտոմեքենա Opel Olympia
- Մոտոցիկլ ТИЗ-АМ-600
- Մոտոցիկլ М-72
- Մոտոցիկլ BMW R12
- Մոտոցիկլ Victoria Aero
- Մոտոցիկլ NSU 251OSL
Զենքի մանրակերտեր խմբագրել
- Շպագինի ատրճանակ-գնդացիր (ППШ-41)
- Սուդաևի ատրճանակ-գնդացիր (ППС-42, ППС-43)
- Տոկարևի ինքնալիցքավորվող հրացան (СВТ-40)
- Թոմփսոնի ատրճանակ-գնդացիր
- Մոսինի հրացան
- Նագանի ատրճանակ
- Ատրճանակ ТТ-30, ТТ-33
- Մակարովի ատրճանակ
- Ավիացիոն հրանոթ ВЯ-23
- Դեգտյարյովի հետևակային գնդացիր (ДП-27)
- Դեգտյարյովի տանկային գնդացիր (ДТ)
- Դեգտյարյովի հակատանկային հրացան (ПТРД)
- Սիմոնովի հակատանկային հրացան (ПТРС)
- Գնդացիր MG-34
- Ատրճանակ-գնդացիր MP-40
- Հրացան Mauser 98k
- Ատրճանակ Mauser C96
- Ատրճանակ Walther P38
- Ատրճանակ Parabellum
Այլ ցուցանմուշներ խմբագրել
Ռազմամթերքի, սառը զենքի մանրակերտեր, համազգեստ, պարգևներ, փաստաթղթեր, ռազմաճակատային կենցաղի իրեր և այլ մասունքներ։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Собств. корр. В Таганроге сгорел первый частный военно-исторический музей Արխիվացված 2014-10-25 Wayback Machine // Русская планета. — 2014. — 25 окт.
- ↑ Собств. корр. В Таганроге полностью сгорел музей Великой Отечественной войны // bloknot-taganrog.ru. — 2014. — 25 окт.
- ↑ Демидов А. В Таганроге состоится спектакль в поддержку военно-исторического музея // www.ruffnews.ru. — 2014. — 2 дек.