Վենսան Կոմպանի

Բելգիացի ֆուտբոլիստ

Վենսան Կոմպանի, (ֆր.՝ Vincent Jean Mpoy Kompany, ապրիլի 10, 1986(1986-04-10)[2][3][4][…], Ուկել, Բրյուսել, Բելգիա), Բելգիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Բելգիայի պատմության եզակի խաղացողներից մեկը, որը իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է շատ երիտասարդ տարիքում (17 տարեկան հասակում)։

Վենսան Կոմպանի
Vincent Kompany
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վենսան Ժան Մպուա Կոմպանի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1986(1986-04-10)[2][3][4][…] (38 տարեկան)
Ծննդավայր Ուկել, Բրյուսել, Բելգիա
Հասակ 193[1] սմ
Քաշ 85 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Սիթի
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2006 ԲելգիաԱնդերլեխտ 73 (5)
2006 - 2008 ԳերմանիաՀամբուրգ 29 (1)
2008 - ԱնգլիաՄանչեսթեր Սիթի 181 (11)
Ազգային հավաքական
2004- Բելգիա Բելգիա 63 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Վենսանը իր կարիերան սկսեց «Անդերլեխտի» կազմում. այնտեղ նա 2 անգամ դարձավ Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ և 1 անգամ Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Անդերլեխտի հետ 2 անգամ հռչակվել է Բելգիայի չեմպիոն։ 2006 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է գերմանական Համբուրգ փոխարինելու Բավարիա տեղափոխված Վան Բյույտենին։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, բայց նոյեմբերին վնասելով ջիլը՝ բաց է թողնում մրցաշրջանի մնացած մասը։ 2008 թվականի օգոստոսի 22-ին տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի» 6 միլիոն եվրոյով։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշել է «Վեսթ Հեմի» դեմ խաղում, որում էլ հենց ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։

Ձեռքբերումներ խմբագրել

Անդերլեխտ խմբագրել

Բելգիայի Չեմպիոն 2003-2004, 2005-2006

Մանչեսթեր Սիթի խմբագրել

Անգլիայի չեմպիոն 2011-2012, 2013-2014 Անգլիայի սուպերգավաթակիր 2012 Անգլիայի Լիգայի չեմպիոն 2014

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Կոմպանի» հոդվածին։