Վարդան Գուլքանյան
Վարդան Հովհաննեսի Գուլքանյան (փետրվարի 15 (28), 1902[1] կամ փետրվարի 15, 1902[2], Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 18, 1976[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային գենետիկ սելեկցիոներ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3]։
Վարդան Գուլքանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15 (28), 1902[1] կամ փետրվարի 15, 1902[2] Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1976[1][2] (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գենետիկ և ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1] |
Գործունեության ոլորտ | plant disease resistance? |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1928)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1][2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1928)։ Որպես կոլտնտկենտրոնի հրահանգիչ (1928-1930) մասնակցել է կոլտնտեսային շարժմանը։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում որպես կենսաբանության ինստիտուտի տնօրեն (1938-1942), ապա՝ մասնաճյուղի նախագահի տեղակալ (1942-1943)։ 1943 թվականին, ՀԽՍՀ ԳԱ կազմակերպվելուց հետո, ընտրվել է փոխնախագահ (1943-1950)։ 1959- 1971 թվականներին եղել է կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Աշխատությունները նվիրված են բույսերի (մասնավորապես ցորենի) գենետիկայի և սելեկցիայի հարցերին, բամբակենու ֆիտոտեխնիկայի խնդիրներին։
Աշխատություններ խմբագրել
- О путях создания сортов пшениц для высокогорных районов.- Ереван, Изд-во АН АрмССР, 1952, 52 с.
- Фитотехника хлопчатника.- Ереван, Изд-во АН АрмССР, 1966, 318 с.
- Хирургия хлопчатника.- Ереван, Изд-во АН АрмССР, 1963, 444 с.
- Ագրոբիոլոգիական գիտության հաջողությունները Հայկական ՍՍՌ-ում.- Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1949, 20 էջ[4]։
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վարդան Գուլքանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Գուլքանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 247)։ |