Սուրբ Շողակաթ (պարս.՝ کلیسای شوغاگات مقدس), հայ առաքելական մատուռ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում[1]։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Մատուռը գտնվում է Թավրիզի հայկական գերեզմանոցին կից՝ Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիմաց։ Հայկական գերեզմանատունը շրջապատված է Շարմ, Մաշրութե-Բուլվար, Բուլվար-Մոլասադրա փողոցներով։

Սուրբ Շողակաթ մատուռ
Շողակաթ մատուռի մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Մասն էԹավրիզի Հայկական գերեզմանատուն
Ճարտարապետական տիպխաչաձև կենտրոնագմբեթ
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1940
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Shoghakat Church (Tabriz) Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Եկեղեցու անունը ծագում է երկնքից ցածր լույսի ճառագայթների իմաստով (Շողակաթ՝ երկնքից «շող է կաթել»)։ Ավանդույթը հասնում է մինչև 4-րդ դար, երբ Մեծ Հայքի թագավոր Տրդատ Գ Մեծը Հռիփսիմյան կույսերին հրամայել է սպանել։ Կույսերի սպանությունից հետո, ըստ ավանդության, երկնքից «շող է կաթել»։ Այդ վայրից ոչ հեռու կառուցվել է Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցին (17-րդ դար)։

Պատմություն խմբագրել

Միջնադարում Թավրիզ քաղաքում հաստատված հայ քրիստոնյաները իրենց հարազատներին թաղում էին Մարալանում գտնվող Մարիամ Նանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը։ 1850-ական թվականներից Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը ձեռք է բերում այն հողատարածքը, որը հետագայում դառնալու էր Թավրիզի նոր հայկական գերեզմանատուն։ Ավելի ուշ՝ 1940 թվականին, այստեղ հիմնվել է մատուռը։ Սուրբ Շողակաթ եկեղեցու շինարարությունը ֆինանսավորվել է կաշվե արտադրության տնօրեն Սիմոն Մանուչեհրյանի կողմից, որի մոր անունը Շողակաթն էր։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու հատակագծի ձևը խաչագմբեթ կենտրոնանիստ կառույց է։ Սյուները գտնվում են գմբեթի տակ գտնվող միջնամասում, սրահում առանձնացնելով կենտրոնական մեծ հատված։ Շինության մուտքը արևմուտքից է։ Եկեղեցու հյուսիսային, հարավային և արևմտյան պատերին կան հայկական կեղծ մույթ՝ կիսաշրջանաձև կամարներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել