Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզենհայմ (այլ կիրառումներ)

Ռոզենհայմ կամ Ռոզենհեյմ (գերմ.՝ Rosenheim, բավ․՝ Rousnam, Rosnheim, Roasnham), քաղաք Բավարիայում (Գերմանիա), կանգնած է Ին և Մագֆալ հորդառատ գետերի կողքին։ Շրջանի վարչական կենտրոնն է համարվում Ռոզենհայմը, բայց չի համարվում նրա մի մասը։ Քաղաքը մոտ է Կիմզեե գեղատեսիլ լճին։

Քաղաք
Ռոզենհայմ
Rosenheim
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
250Բավարիա
Ներքին բաժանումHapping?, Oberwöhr?, Pang (Rosenheim)?, Westerndorf am Wasen? և Aising?
ՕբերբուրգոմիստրՅուրգեն Դուպեր
Մակերես37,22 կմ²
ԲԾՄ447 մ
Բնակչություն61299 մարդ (2010)
Ագլոմերացիա58 000
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ08031
Փոստային ինդեքս83022-83028
Փոստային դասիչ83022, 83024 և 83026
Ավտոմոբիլային կոդRO
Պաշտոնական կոդ09 1 63 000
Պաշտոնական կայքrosenheim.de
Ռոզենհայմ (Գերմանիա)##
Ռոզենհայմ (Գերմանիա)
Ռոզենհայմ (Բավարիա)##
Ռոզենհայմ (Բավարիա)

Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 60 000 բնակիչ, իսկ շրջապատող տարածքի հետ համատեղ մինչև 125.000-ի։ Ռոզենհայմը գտնվում է ծովի մակարդակից 460 մ բարզրության վրա և ընդգրկում է 37.22 կմ ² տարածք։

Պատմություն խմբագրել

Ռոզենհայմի ամրոցը փաստաթղթերում հայտնի է 1234 թվականից, որը կառուցվել է հռոմեական ճամբարի տեղում։ Բնակեցումը ամրոցում կարևոր դեր է ծառայել Ին գետի համար։ 1328 թվականին այն դարձել է նավահանգիստ։ Երեսունամյա պատերազմը այնտեղ բերեց ավերածություն և դրանից հետո Ռոզենհայմն, այսպես ասած, կանգ էր առել մինչև XIX դարի կեսերը։

Սկսած 1850 թվականից այն հանդիսացել է ամենամեծ երկաթուղային հանգույցը Բավարիայում։ 1864 թվականին ստացել է կարգավիճակ քաղաքային կարգավորման համար։ XIX և XX դարերում քաղաքի կենտրոնում կառուցվել է էկլետիկ տներ։ Ռոզենհայմը տուժել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ հակառակորդի ռմբակոծիչներից։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը՝ Սուրբ Նիկոլաս ծխական եկեղեցին (1450 թվական) 65 մետրանոց սոխի ծլի նման գմբեթով (1641 թվական)։
  • Ռիդերգարդեն (գերմ.՝ Riedergarten), այն բուսաբանակն կղզի է քաղաքի կենտրոնում, ինչպես նաև դեղագործական այգի, այն կառուցվել է 1729 թվականին տեղական դեղագործ Յոհան Ռիդերի նախաձեռնությամբ։ (գերմ.՝ Johann Rieder)։ Այգին վաճառվել է քաղաքին 1925 թվականին հանրային օգտագործման համար, 2002 թվականին այգում եղել է վերանորոգման գործընթաց և ապա այնտեղ կառուցվել է դեղագործական տուն։

Քույր քաղաքներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել