Կիմզեե (գերմ.՝ Chiemsee; բավ․՝ Boarische Meer), քաղցրահամ լիճ Բավարիայում, Գերմանիա[1]։ Գտնվում է Մյունխենից 70 կմ արևելք, Ռոզենհայմ և Զալցբուրգ լեռների միջև։ Տեղի բնակիչները լիճը անվանում են «Բավարիական ծով»։ «Ծով» են թափվում Տիրոլեր Ահեն և Պրին գետերը իսկ լճից սկիզբ է առնում Ալց գետը։

Կիմզեե
գերմ.՝ Chiemsee

'
Կոորդինատներ
Երկիր Գերմանիա
Վարչատարածքային բաժանում Բավարիա
Հայելու բացարձակ բարձրությունը 518,19 մ
Երկարություն 13,7 կմ
Լայնություն 9,2 կմ
Ավազանի մակերեսը 79,9 կմ²
Ծավալը 2,05 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 63,96 կմ
Ամենամեծ խորությունը 72,7 մ
Միջին խորությունը 25,6 մ
Թափվող գետերը Տիրոլեր Ահեն, Պրին
Սկիզբ առնող գետերը Ալց

Կան երկու հիմնական կղզիներ՝ Հերեկիմզեե (գերմ.՝ Herrenchiemsee, «Տղամարդու», ավելի խոշոր) և Ֆրաունկիմզեե (գերմ.՝ Frauenchiemsee, «Կանացի»)։ «Տղամարդու» կղզում է գտնվում Հերինկիմզե ամրոցը, կառուցվել է Բավարիական վերջին արքա Լյուդվիգ 2-րդի կողմից, 1878 թվականին։ «Կանացի» կղզում կա հին կուսանոց, կառուցված 782 թվականին։

Լճի շրջակայքը ռեկրեացիոն գոտի է։ Լճում ապրում է իշխան տեսակի ձուկ։

2001 թվականին Կիմզեեում սիրողական ջրասուզակի կողմից հայտնաբերվել է ոսկե կաթսա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). «Chiemsee» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 132.

Գրականություն խմբագրել

  • Michael Lohmann. Chiemsee-Naturführer. — Landesbund für Vogelschutz, Prien 1988.