Շիրի Նորթ (անգլ.՝ Sheree North, հունվարի 17, 1932(1932-01-17)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 4, 2005(2005-11-04)[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, առավել հայտնի է 1950-ական թվականների կինոֆիլմերում խաղացած դերերով։

Շիրի Նորթ
անգլ.՝ Sheree North
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1932(1932-01-17)[1][2][3]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 4, 2005(2005-11-04)[5][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Sheree North Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Շիրի Նորթը ծնվել է 1932 թվականի հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[7]։ Պարուհու կարիերան սկսել է տասը տարեկան հասակում՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, տասնհինգ տարեկանում ամուսնացել և մեկ տարի անց երեխա է ունեցել[8]։

Նորթը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1951 թվականին։ 1953 թվականին Բրոդվեյի «Hazel Flagg» մյուզիքլում իր առաջնաելութային դերի համար արժանացել է «Theatre World Award» մրցանակի։ 1954 թվականին Նորթը պայմանագիր է ստորագրել 20th Century Fox ստուդիայի հետ, որը մտադիր էր նրանից Մերիլին Մոնրոյի յուրօրինակ կրկնօրինակը ստանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո 1955 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ինչպես լինել շատ, շատ հայտնի» ֆիլմում։ Նույն թվականին հայտնվել է Life ամսագրի շապկին[9]։ Հետո շարունակել է գլխավոր դերեր ստանալ ֆիլմերում, ինչպիսիք են «Կիսաշրջազգեստով լեյտենանտը», որը վարձույթում շատ հաջողակ էր և «Լավագույն բաները կյանքում անվճար են», որը ևս առևտրային հաջողություն է ունեցել, սակայն ստուդիաները սկսել են կորցնել հետաքրքրությունը նրա հանդեպ՝ պլանավորելով աստղ դարձնել սկսնակ դերասանուհի Ջեյն Մենսֆիլդին։

1957 թվականին «Ճանապարհ դեպի ոսկի» դրամայում գլխավոր դերով գրավել է քննադատների ուշադրությունը։ Ֆիլմը վարձույթում ունեցել է փոքր հաջողություն։ Նույն թվականին նկարահանվել է ևս մեկ առևտրային ձախողված «Առանց կանխավճարի» ֆիլմում։ Հաջորդ տարի նկարահանվել է հաջողություն ունեցած «Սիրո և պատերազմի մեջ» ռազմական դրամայում, ինչը օգնել է դերասանուհուն ևս մեկ գլխավոր դեր ստանալ «Մարդի Գրաս» մյուզիքլում։ Այն ձախողվել է վարձույթում և Fox ստուդիան որոշել է չերկարաձգել պայմանագիրը դերասանուհու հետ։ Հետագա տարիներին շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում՝ գլխավոր դեր խաղալով «Իններ Սփեյս» ֆանտաստիկ ֆիլմում։ Նաև հայտնվել է «Անախորժություն աղջիկների հետ», «Չարլի Վերիկ», «Փախուստ», «Հեռախոս» ֆիլմերում։ Հեռուստատեսությունում մի քանի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Մերի Թայլեր Մուրի շոուն», «Մասնավոր դետեկտիվ Մագնումը», «Ոսկե աղջիկներ» և «Սայնֆելդը», եղել է հրավիրված աստղ։ Հեռուստատեսությունում իր աշխատանքի համար 1976 և 1981 թվականներին ստացել է «Էմմի» մրցանակի երկու անվանակարգ։

Շիրի Նորթը ամուսնացած է եղել հինգ անգամ։ 2005 թվականի նոյեմբերի 4-ին մահացել է քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1061938093 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.legacy.com/Obituaries.asp?Page=APStory&Id=10294
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. «Sheree North». FilmBug.Com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  8. Hayward, Anthony (2005 թ․ նոյեմբերի 22). «Obituary: Sheree North». Independent, The (London). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. Sheree North at Variety.com
  10. «Sheree North (1932-2005)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրի Նորթ» հոդվածին։