Յալովա (թուրքերեն՝ Yalova), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Յալովայի մարզկենտրոն։ Բնակչությունը կազմում է 70 858 մարդ, իսկ շրջանում բնակվում է ընդհանուր առմամբ մոտ 190 000 մարդ։ Քաղաքը գտնվում է Մարմարա ծովի ափին։

Քաղաք
Յալովա
թուրքերեն՝ Yalova
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՅալովայի մարզ
Մակերես167 կմ²
ԲԾՄ30 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն91.048 մարդ (2008)
Ագլոմերացիա107.609
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ226
Փոստային ինդեքս77000
Փոստային դասիչ77000
Ավտոմոբիլային կոդ77
Պաշտոնական կայքyalova.bel.tr
Յալովա (Թուրքիա)##
Յալովա (Թուրքիա)
Մախաչկալա այգին Յալովայում

Պատմություն խմբագրել

Յալովայի շրջանում առաջին բնակավայրը եղել է դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում տարածքը անցել է խեթերի վերահսկողության ներքո, այնուհետև գրավվել է փռյուգիացիների կողմից։ Հույները այստեղ հիմնադրել են Պիֆիա քաղաքը (հուն․՝ Πυθια): Մ.թ.ա. 74 թվականին Պիֆիան և նրա շրջակայքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։

395 թվականին Հռոմեական կայսրության բաժանումից հետո, Յալովայի տարածքը անցել է Բյուզանդական կայսրության կազմը և շարունակել պահպանել Պիֆիա անվանումը։ Պիֆիայի տաք աղբյուրներ հաճախ այցելել են բյուզանդացի կայսրերը։ Ուշ միջնադարում Պիֆիա անվանումը դուրս է գալիս գործածությունից և ի սկսվում է օգտագործվել «Յալովա» անվանումը, որը հավանաբար առաջացել է հունարեն «Յալոս»՝ «ծովափ» բառից։ 1070- 1097 թվականներին քաղաքը եղել է Սելջուկների վերահսկողության ներքո։ 1302 թվականին Յալովան վերջնականապես անցել է Օսմանյան կայսրության կազմը։ Ի դեպ այն առաջին խոշոր բնակավայրերից մեկն էր, որ թուրքերը գրավել էին բյուզանդացիներից։

1912 թվականին Յալովայում բնակվել են 14894 հույներ, 5000 թուրքեր և 1000 հայեր[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալովա» հոդվածին։