Միքայել Տերյան

հայ դիրիժոր

Միքայել Նիկիտայի Տերյան (հուլիսի 14, 1905(1905-07-14)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, ալտահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), պրոֆեսոր (1944)

Միքայել Տերյան
Ծնվել էհուլիսի 14, 1905(1905-07-14)[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[2] (82 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտության ուսուցիչ և վիոլինահար
Գործիքներալտ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մեծ թատրոն, Կոմիտասի անվան քառյակ[3], Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբ և Մոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1925)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գ. Դուլով և Կ. Մոստրաս)։ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից է և 1924-1936 և 1938-1947 թվականներին՝ ալտահարը։ 1935 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1944 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1948-1953 թվականներին եղել է Մոսկվայի մարզային ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, 1965-1966 թվականներին՝ Հայասատնի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[4]։ Ելույթներ է ունեցել Դ. Օյստրախի, Լ. Օբորինի և Ս. Կնուշևիցկու հետ տարբեր անսամբլներում։ Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի ալտերի խմբի կոնցերտմայստերը։ 1961 թվականին հիմնադրել է Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողական կամերային նվագախումբը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում[5]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1946)
  • Հ. Ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (1970)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.mosconsv.ru/ru/person.aspx?id=9027
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://www.komitas.am/eng/komitas_quartet.htm
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Միքայել Տերյան (1905-1987)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.