Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի)

Կոստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի) (գերմ.՝ Constanze von Österreich, լեհ.՝ Konstancja Habsburżanka, լիտ.՝ Konstancija Habsburgaitė; 24 декабря 1588[2][3], Գրաց, Ավստրիայի էրցհերցոգություն — 10 հուլիսի 1631[2][3], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), Հաբսբուրգների տան արքայադուստր, էրցհերցոգուհի, Ավստրիացի Կառլ II էրցհերցոգի դուստրը, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III-ի երկրորդ կինը։ Ուշադրություն էր ցուցաբերում ամուսնու և լեհա-լիտվական քաղաքականության նկատմամբ։ Կողմնակից էր հակառեֆորմացիային, պարգևատրվել է Կարմիր վարդով[4]։

Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի)
գերմ.՝ Constanze von Österreich
լեհ.՝ Konstancja Habsburżanka
լիտ.՝ Konstancija Habsburgaitė
 
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1588(1588-12-24)[1]
Ծննդավայր Գրաց, Շտիրիա
Վախճանի օր հուլիսի 10, 1631(1631-07-10)[1] (42 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա Վազա
Քաղաքացիություն  Ռեչ Պոսպոլիտա
Հայր Կառլոս II
Մայր Մարիա Աննա Բավարիացի
Ամուսին Սիգիզմունդ III Վազա
Զավակներ տղաներ։ Յան Կազմիր, Յան Օլբրախտ, թագավոր Ֆերդինանդ Վազա, Ալեքսանդր Չարլզ Վազա
աղջիկներ։ Աննա Կոնստանցիա,Աննա Եկատերինա Կոնստանցիա Վազա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կոնստանցիան ծնվել է Գրացիայում 1588 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նա եղել է 13-րդ երեխան և ութերորդ աղջիկը Կառլ II-ի բազմազավակ ընտանիքում (Ավստրիայի էրցհերցոգի և Մարիա Աննա Բավարացու, Վիտտելսբախների տան արքայադուստրերից)[5]։ Հայրական գծով Ֆերդինանդ I-ի թոռնուհին է[6]։

Կոնստանցիան ստացել է լավ կրթություն։ Նա տիրապետել է լատիներենին, գերմաներենին, իսպաներենին և իտալերենին[7]։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

 
Սիգիզմունդ III Վազա

Նրա ավագ քույրը եղել է Սիգիզմունդ III Վազայի կինը։ Քրոջ մահից հետո, 1605 թվականի դեկտեմբերի 11-ին Կոնստանցիան ամուսնացել է Սիգիզմունդի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխաներ։

  1. Ջոն Կասիմիր (25 դեկտեմբերի 1607 – 14 հունվարի 1608).
  2. Ջոն II Կասիմիր Վասա (22 մարտ 1609 – 16 դեկտեմբեր 1672), որը գահակալել է 1648–1668 թվականներին որպես II Կասիմիր․
  3. Ջոն Ալբերտ Վասա (25 հունիս 1612 – 29 դեկտեմբեր 1634).
  4. Չարլզ Ֆերդինանդ (13 հոկտեմբեր 1613 – 9 մայիս 1655).
  5. Ալեքսանդր Չարլզ (4 նոյեմբեր 1614 – 19 նոյեմբեր 1634).
  6. Աննա Կոնստանցիա (26 հունվար 1616 – 24 մայիս 1616).
  7. Աննա Կատերինա Կոնստանցիա (7 օգոստոս 1619 – 8 հոկտեմբեր 1651).

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 Hunter, 1860, էջ 73
  3. 3,0 3,1 Wurzbach, 1860, էջ 159
  4. «Gwiazdka Cieszyńska — Złota Róża» (լեհերեն). www.histmag.org. Վերցված է 21.04.2017-ին.
  5. Lundy, Darryl. «Constance Erzherzogin von Österreich» (անգլերեն). www.thepeerage.com. Վերցված է 21.04.2017-ին.
  6. Behr K. von Genealogie der in Europa regierenden Fürstenhäuser: nebst der Reihenfolge sämmtlicher Päpste und einem Anhange umfassend die Häuser Capet, Habsburg, Romanow und eine Übersicht der Kaiser und Könige von Italien und Deutschland. — Leipzig: Tauchnitz, 1870. — P. 207. — 218 p.
  7. «Konstancja Habsburżanka». Gubernatorki (լեհերեն). www.smolec.pl. Վերցված է 21.04.2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի)» հոդվածին։