Կամպանիա (իտալ.՝ Campania), մարզ Իտալիայում։ Տարածությունը 22 447 կմ² է։ Բնակչությունը կազմում է 5 869 965 մարդ։ Այս ցուցանիշով այն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Բնակչության խտությունը 431,77 մարդ/կմ² է։ Ընդգրկում է Ավելինո, Բենեվենտո, Կազերտա, Նեապոլ, Սալեռնո պրովինցիաները։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նեապոլն է։ Ակտիվ հրաբխային և սեյսմիկ շրջան է (գործում է Վեզուվը)։ Կլիման միջերկրածովային է (տարեկան տեղումները 650 մմ-ից ավելի են), հողերը բերրի են։ Ափամերձ հարթավայրերում աճեցնում են միրգ, ցիտրուս, մնացած մասերում՝ ցորեն, եգիպտացորեն, վուշ, ծխախոտ, կարտոֆիլ։ Արդյունաբերությունը կենտրոնացած է Նեապոլի ծոցի ափին։ Հիմնական ճյուղերն են՝ մետալուրգիան, էլեկտրատեխնիկան, ռադիոէլեկտրոնիկան։

Կամպանիա
Campania
flag of Campania? Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակՄարզ
Մտնում էԻտալիա
ՎարչկենտրոնՆեապոլ
ԲԾՄ322 մետր
Օրենսդրական մարմինRegional Council of Campania?
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն ([[31.12.2013[1]]])
5 869 965 (2-րդ տեղ)
Խտություն431,77
Տարածք13 595  (12-րդ տեղ)
Հիմնադրված է1970 թ.
Սահմանակցում էԼացիո, Մոլիզե, Ապուլիա և Բազիլիկատա
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդIT-72
regione.campania.it

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bilancio demografico mensile anno 2013 e popolazione residente al 31/03/2013». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 28-09-2013-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպանիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 210