Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր (այլ կիրառումներ)

Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արտաշավան համայնքում[1]։

Գյուղ
Լուսաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՂոյթուր, Կոթեր, Խոթուր, Կոտուր
ԲԾՄ1780 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլուսաղբյուրցի, խոթուրցի
Ժամային գոտիUTC+4
Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Գյուղը գտնվում է Արտաշավան գյուղից՝ 2 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1780 մ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Լուսաղբյուր համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է[2]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում են գտնվում XIX դարի եկեղեցին (եկեղեցին կիսաքանդ) և XX դարի «Լուսաղբյուր» մատուռը։ Մատուռը հայտնի է հարակից մասում՝ հատակից դուրս եկող աղբյուրով, որն էլ հայտնի է իր բուժիչ ջրով։

Ըստ նախկին Լուսաղբյուր (Կոթեր, Ղոյթուր) գյուղի, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի, էրզրումի վիլայեթի, Դերջանի գավառակում։ Կոթերն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

1940 թ - ին Լուսաղբյուրի բնակչությունը տեղափոխվելով Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս (Երրորդ գյուղ), որից հետո գյուղն դատարկվել է։

Գյուղի հարևանությամբ է գտնվում Հայոց այբուբենի հուշարձանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաղբյուր (Արագածոտնի մարզ)» հոդվածին։