Կոթեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի և նրա վտակ Դերջան (Թուզլու) գետերի միախառնման վայրում։

Ավան
Կոթեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԿեթար, Կոթուր, Կոտեր, Կոտուր, Ղոթուր, Ղոյթուր, Խոթուռ, Քեթուր, Քյութուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կոթեր (Աշխարհ)##
Կոթեր (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Կոթերի մասին Թոնդրակյան շարժման հետ կապված առաջին անգամ հիշատակում է Արիստակես Լաստիվերցին։

Ըստ Ն. Ադոնցի Կոթուր գյուղը կառուցվել է հին գյուղի տեղում` հին Կոթուրի կամրջի մոտ։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 38 տուն, 1890-ականներին 100-ից ավելի տուն, իսկ 1914 թվականին՝ 160 տուն, որից 150 տունը` հայկական` 1500 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կոթերն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Պատմական հուշարձաններից կարևոր է Կոթուրի կամուրջը (XIII դար), որն ըստ ավանդության կառուցել է մի գյուղացի։

Գյուղի մոտ էր գտնվում Ս. Սարգիս (Ս. Հովհաննես) մենաստանը։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ 90 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 187

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 507, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 507