Լորշ, քաղաք Գերմանիայի Հեսսեն նահանգում։ Ենթակա է Դարմշտադտ վարչական շրջանին։ Ներառված է Բերգշտրասե շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 13 041 մարդ (31 դեկտեմբերի 2010 թ.)[3]: Ընդգրկում է 25.24 կմ քառ․ տարածք։

Բնակավայր
Լորշ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես25,24 կմ²
ԲԾՄ93 մետր
Բնակչություն13 989 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ06251
Փոստային դասիչ64653
Ավտոմոբիլային կոդHP
Պաշտոնական կայքlorsch.de
Լորշ (Գերմանիա)##
Լորշ (Գերմանիա)

Լորշի կայսերական աբբայություն խմբագրել

Քաղաքը հայտնի է մասնավորապես, Kloster Lorsch վանքի շնորհիվ, որը հիմնադրվել է 764 թվականին։ 1991 թվականին Լորշի վանքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում որպես Բենեդիկտյան միաբանություն և Ալտենմյունստեր վանք։ Նրա մասն են կազմում Կարոլինգյան դարպասները (գերմ.՝ Karolingische Torhalle), որը Կարոլինգների ժամանակահաշրջանի ամբողջովին պահպանված միակ շինությունն է։

Տնտեսություն խմբագրել

«TrekStor» GmbH & Co.KG ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Լորշում, և նրա գլխավոր գրասենյակը գտնվում է այստեղ։

Քաղաքապետ խմբագրել

1993-ից 2011 թվականը Լորշի քաղաքապետը Կլաուս Ջաջերն է։ Նա վերընտրվել է 1999 թվականի փետրվարի 7-ին` 85,2% ձայնով, իսկ 2005 թվականի փետրվարի 13-ին` 70,6%։ 2011 թվականից Լորշի քաղաքապետը Քրիստիան Շենունգն է։

Թանգարան խմբագրել

Լորշի կենտրոնում գտնվում է Museumszentrum Lorsch թանգարանը իր վանական պատմության և բանահյուսության բաժիններով, ինչպես նաև ծխախոտի թանգարանով։

Լորշում հինգշաբթի օրն անցկացվում է շքերթ, որը տեղաբնակներն անվանում են Fastnacht։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. «Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորշ» հոդվածին։