Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ)

Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ) (իսպ.՝ Museo Universitario Arte Contemporáneo), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կամպուսում գործող թանգարան։ Համարվում է Մեքսիկայի խոշորագույն հասարակական կառույցներից մեկը, որտեղ ներկայացված է ազգային և միջազգային ժամանակակից արվեստը։

Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
ՎայրCoatzacoalcos?
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասցե04510
Հիմնադրվել էնոյեմբեր 2008
Կայքmuac.unam.mx
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բացվել է 2008 թվականի նոյեմբերի 27-ին։ Ընդգրկում և ներկայացնում է 1952 թվականից ստեղծված ժամանակակից արվեստի նմուշները։

Շենքի ճարտարապետն է Թեոդորո Գոնսալես դե Լեոնը, ով նաև Auditorio Nacional-ի, Reforma 222-ի և Մեխիկոյի Ռուֆինո Տամայոյի թանգարանի համահեղինակն է։ Շենքի ճարտարապետական դիզայնը հսկայածավալ պատուհանների թեք հարթակներով նման է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի դիզայնին և մինիմալիստական ոճով՝ Լոնդոնի Թեյթ թանգարանին։

Շենքի կառուցումն սկսվել է 2006 թվականին, ավարտվել 2008 թվականին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 13,947 մ2 շինարարական երկու մակարդակներում, որից 3,300 նախատեսված է ցուցասրահների համար։ Թանգարանը կառուցվել է նախկին կայանատեղիի տարածքում[1]։

Հավաքածու խմբագրել

Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարանի հավաքածուն բաղկացած է 1.416 աշխատանքներից, 26 վավերագրական հավաքածուներից և 4 հարակից հավաքածուներից։

Բացման ցուցադրություններ խմբագրել

Թանգարանը բացվել է 4 ժամանակակից ցուցահանդեսներով։ Առաջին ցուցահանդեսն անվանվել է«Recursos incontrolables y otros desplazamientos naturales», որը համադրել է Օլիվեր Դեբրուասը։ Ներկայացվել են արվեստագետներ Ռիչարդ Լոնգի, Ռոբերտ Մորիսի, Պիպիլոտի Ռիստի, Թոմաս Գլասֆորդի, Մելանի Սմիթի, Էդգար Օռլենտայի, Յան Հենդրիքսի և Գաբրիել Կուրիի 34 աշխատանքները։

Երկրորդ ցուցահանդեսը՝ «El Reino de Coloso: El lugar del asedio en la época de la imagen», համադրել է Լուիս Բարիոսը։ Ցուցադրվել են լուսանկարներ մամուլից, հատվածներ Ժան Լյուկ Գոդարի, Ալեքսանդր Սոկուրովի, Կլոդ Լանցմանի խաղարկային ֆիլմերից, Սանտիագո Ալվարես Ռամոնի կարճամետրաժ ֆիլմերից, երկու հատված Օսկար Մունյոսի և Ռաֆայել Լոսանո-Էրմերի կատարմամբ։

«Las líneas de la mano» ցուցադրությունը համադրել է Խիմենա Ակոստան։

Վերջին «Cantos Cívicos» NILC/Միգել Վենտուրա նախագիծը համադրել է Խուան դե Բիևեսը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ)» հոդվածին։