Թագ (լատին․՝ corona  - պսակ, թագ), գլխի զարդարանք, որը համարվում է միապետական իշխանության խորհրդանիշ։ թափանցիկ թագ սունկ թագ սև թագ փշերով թագ ուսկուց թագ կլուն թագ

Ռուսական կայսրության թագ
Անգլիական թագ

Պատմություն խմբագրել

Թագերի հայտնվելը վերագրվում է հին աշխարհի պետություններին[1] (Հին Եգիպտոս, Հին Հռոմ, Շումեր), ավելին՝ մ․թ․ա 1-ին դարում Հռոմում իշխանության այս պարագան վերափոխվել էր մականվան[2][3][4]։

Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (11-րդ դարից) թագերը շատ տարածված էին եվրոպական երկրներում։ Ռուսիայում որպես Մեծ իշխանի, հետագայում՝ թագավորի թագ, օգտագործվել է Մոնոմախի գդակը, իսկ կայսրերի դեպքում՝ Մեծ կայսերական թագը։ Այժմ, որպես կանոն, միապետները թագ կրում են միայն խիստ հանդիսավոր դեպքերում։

Նկարագրություն խմբագրել

Թագերը պատրաստվել են տարբեր թանկարժեք մետաղներից (սովորաբար՝ ոսկուց կամ արծաթից) և զարդարվել թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։

Կարող են ունենալ տարբեր ձևեր՝ գլխարկի, պսակի, օղակապի տեսքով, տերևներով, ատամիկներով կամ թիթեղյա։

Տեսակներ խմբագրել

 
Տարատեսակ թագեր

Կախված կրողի կոչումից՝ թագերը կարող են լինել․

  • կայսերական
  • թագավորական
  • իշխանական
  • դքսական
  • կոմսական

Կա նաև պապական թագ՝ տիարա։

Ռուսաստանի պատմական թագեր խմբագրել

Անվանում Գտնվելու վայր Թվագրում Ծանոթագրություն Պատկեր Հերալդիկա
Մոնոմախի գդակ Զինագործական պալատ 13-14-րդ դարեր 18-րդ դարից՝ Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիայի թագավորությունների հերալդիկ թագը։    
Կազանի թագ Զինագործական պալատ 16-րդ դարի կեսեր 18-րդ դարից՝ Կազանի խանության հերալդիկ թագը։    
Մոսկովյան թագ Չի պահպանվել 1610 թվական Թագը պատրաստվել է Վլադիսլավ 4-րդի թագադրման համար։  
Միխայիլ Ռոմանովի թագ Զինագործական պալատ 1627 թվական 18-րդ դարից՝ Աստրախանի խանության հերալդիկ թագը։    
Երկրորդ հանդերձանքի Մոնոմախի գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական 18-րդ դարից՝ Ղրիմի խանության հերալդիկ թագը։    
Երրորդ հաներձանքի թագավորական գլխարկ Զինագործական պալատ մոտ 1682 թվական 18-րդ դարից՝ Սիբիրյան թագավորության հերալդիկ թագը։    
Իվան V-ի ադամանդյա գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական  
Պետրոս I-ի ադամանդյա թագ Զինագործական պալատ 1682 թվական  
Եկատերինա I-ի և Պետրոս II-ի թագ Զինագործական պալատ 1724 -1727 թվականներ Պահպանվել է միայն կմախքը։    
Աննա Յոհանովնայի և Ելիզավետա Պետրովնայի թագ Զինագործական պալատ 1730, 1742 19-րդ դարից՝ Լեհական թագավորության հերալդիկ թագը։    
Մեծ կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1762, 1797 Ի սկզբանե պատրաստվել է Պետրոս III-ի համար (չի ապրել մինչև թագադրումը)։    
Մալթայական թագ Զինագործական պալատ մոտ 1798 թվական Հերալդիկ թագ մինչև 1803 թվականը։  
Վրացական թագ Անհայտ մոտ 1798 թվական Պատրաստվել է Քարթլի-Կախեթական թագավոր Գեորգի XII-ի համար։ 1801 թվականից Վրաստանի թագավորության հերալդիկ թագն էր։    
Փոքր կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1856 (Զեֆտիգեն) Ի սկզբանե կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի անձնական թագն էր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Самая древняя в мире корона найдена в 1961 году в израильской пещере, наряду с другими ценными артефактами
  2. Плутарх. Сравнительные жизнеописания. Марк Юний Брут, Гл. XXVII;
  3. Аппиан Александрийский. Римская история. Гражданские войны, Кн. III, Гл. XCV;
  4. Луций Кассий Дион. Римская история, Кн. XLVI, Гл. XLIX, § 5.

Գրականություն խմբագրել

  • «Корона, головной убор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • О. В. Мареева. Генезис венца как регалии власти Արխիվացված 2009-03-19 Wayback Machine // Священное тело короля: Ритуалы и мифология власти / Ин-т всеобщ. истории РАН; МГУ. — М.:Наука, 2006, с. 419—429
  Ընթերցե՛ք «թագ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 113