Մոնոմախի գդակ (ռուս.՝ Ша́пка Монома́ха, Мономахова шапка), ինքնակալության խորհրդանիշ Ռուսաստանում, ռուսական մեծ իշխանների և ցարերի թագը։ Ավանդության համաձայն, Մոնոմախի գդակը (ոսկյա նրբահյուս սրածայր գլխարկ՝ պսակված խաչով, սամույրով, թանկարժեք քարերով, XIV դ․ միջինասիական գործ) ուղարկել է բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմախն իր թոռանը՝ Կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախին։ Մոնոմախի գդակով առաջինը թագադրվել է ցար Իվան IV-ը (1547 թվական)․ սովորույթը պահպանվել է մինչև 1721 թվականը, երբ Մոնոմախի գդակը փոխարինվել է կայսերական թագով։ Պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։

Մոնոմախի գդակը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 715
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոմախի գդակ» հոդվածին։