Էուջենիո Սկալֆարի (ապրիլի 6, 1924(1924-04-06), Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա - հուլիսի 14, 2022(2022-07-14)[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի լրագրող, գրող, հրատարակչությունների խմբագիր, եղել է «L`Espresso» ամսագրի և «Լա Ռեպուբլիկա» թերթի հիմնադիրը։ Նա համարվել է 20-րդ դարի իտալացի մեծագույն լրագրողներից մեկը[3][4][4]։

Էուջենիո Սկալֆարի
իտալ.՝ Eugenio Scalfari
Ծնվել էապրիլի 6, 1924(1924-04-06)
ԾննդավայրՉիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա
Վախճանվել էհուլիսի 14, 2022(2022-07-14)[1] (98 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[2]
Մասնագիտությունլրագրող, գրող և քաղաքական գործիչ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՋենովայի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն, Ազգային ֆաշիստական կուսակցություն, Իտալիայի լիբերալ կուսակցություն և Արմատական կուսակցություն
ԱշխատավայրՌեպուբլիկա
Պարգևներ
 Eugenio Scalfari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էուջենիո Սկալֆարի ծնվել է 1924 թվականի ապրիլի 6-ին Չիվիտավեկիում[5]։ Նա իրավաբանական կրթություն է ստացել, իսկ 1950 թվականին սկսել է լրագրողական աշխատանք կատարել «Il Mondo» քաղաքական, մշակութային և տնտեսական ամսագրում[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մտերմիկ հարաբերություններ է ունեցել Իտալիայի Լիբերալ կուսակցության անդամների, իսկ 70-ականներին՝ սոցիալիստների հետ[7]։

1955 թվականին իտալացի հայտնի լրագրող Արիգո Բենեդետիի հետ նա հիմնել է Իտալիայի առաջին հետաքննական «L'Espresso» շաբաթաթերթը, որի ղեկավարեն է եղել 1963-1968 թվականներին[8]։

1976 թվականին նա հիմնել է մեկ այլ թերթ՝ «La Repubblica»-ն, որը ղեկավարել է մինչև 1996 թվականը, իսկ ղեկավարությունից հեռանալուց հետո նա շարունակել է մնալ թերթի սյունակագիր։ Միևնույն ժամանակ նա զբաղվել է գրքեր գրելով։ Նրա առաջին վեպը՝ «Լաբիրինթոսը», լույս է տեսել 1998 թվականին։ Գրքում հեղինակը քննարկում է զգացմունքներն ու բանականությունը, մտքի դերը մարդու գոյության մեջ, ձգտումների ու իրականության հակադրությունը[9]։

Էուջենիո Սկալֆարին մահացել է 2022 թվականի հուլիսի 14-ին, Հռոմ քաղաքում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.corriere.it/cronache/22_luglio_14/eugenio-scalfari-morto-ce14bdee-0351-11ed-8009-0c35e39ec03f.shtml
  2. 2,0 2,1 2,2 https://tg24.sky.it/cronaca/2022/07/14/eugenio-scalfari-morto
  3. "Da Montanelli e Scalfari ho imparato che bisogna scrivere per farsi capire": Marco Travaglio (իտալերեն), Վերցված է 2022-07-15-ին
  4. 4,0 4,1 «Benvenuti al Grand Hotel Scalfari, splendida vista sul secolo di carta». www.ilfoglio.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Vittorio Feltri, il ritratto indiscreto di Eugenio Scalfari: "Il fuoriclasse re dei giornalisti diversi da noi"». www.liberoquotidiano.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Benvenuti al Grand Hotel Scalfari, splendida vista sul secolo di carta». www.ilfoglio.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  7. «"Da Montanelli e Scalfari ho imparato che bisogna scrivere per farsi capire": Marco Travaglio» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Come è stata fatta l'intervista di Scalfari al Papa». Il Post (իտալերեն). 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Il Vaticano ha smentito un'altra intervista di Eugenio Scalfari a papa Francesco». Il Post (իտալերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  10. Mordzilovich, Anna A. (2022). «The General and the Nuncio: the history of relationship between Erich Ludendorff and Eugenio Pacelli». Tambov University Review. Series: Humanities (1): 276–287. doi:10.20310/1810-0201-2022-27-1-276-287. ISSN 1810-0201.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուջենիո Սկալֆարի» հոդվածին։