Էդուրնե Գարսիա Ալմագրո (իսպ.՝ Edurne García Almagro, դեկտեմբերի 22, 1985(1985-12-22)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգչուհի, դերասանուհի և հեռուսատահաղորդավարուհի։ Հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2005 թվականին մասնակցել է իսպանական հանրահայտ Operación Triunfo ռեալիթի շոուին։ Նա ներկայացրել է Իսպանիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[2]։

Էդուրնե
Բնօրինակ անունիսպ.՝ Edurne García Almagro
Ի ծնե անունիսպ.՝ Edurne García Almagro
Ծնվել էդեկտեմբերի 22, 1985(1985-12-22)[1] (38 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Entertainment
ԱնդամակցությունTrastos?
ԱմուսինԴավիդ դե Խեա
Կայքedurneweb.com/es/home
 Edurne Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Էդուրնեն տարբեր մրցույթների մասնակցել է դեռ փոքրուց։ 9 տարեկանում նա մանկական երաժշտական «Տրաստոս» (Trastos) խմբի անդամներից էր[3]։ Ունեցել է փոքր դերեր տարբեր հեռուսատասերիալներում։

2005 թվականին նա մասնակցեց իսպանական հանրահայտ Operación Triunfo ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Էդուրնեն պայմանագիր ստորագրեց իսպանական Sony BMG Spain-ի հետ և արդեն 2006 թվականին թողարկեց իր առաջին Edurne (Էդուրնե) կոչվող ձայնասկավառակը, որի մեջ ներառված երգերից երեքը Իսպանիայում դարձան հիթ, մասնավորապես Despierta-ն երկար ժամանակ զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը իսպանական չարթերում։

2007 թվականին նա թողարկեց իր երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Ilusión։ Այստեղ ներառված "Ven Por Mí" երգը iTunes-ի իսպանական չարթում զբաղեցրեց 20-րդ տեղը։

Էդուրնեն իր երրորդ ձայնասկավառակը թողարկեց 2008 թվականի հունիսի 4-ին։ Այս ալբոմից հիթ դարձան մի շարք երգեր, որոնցից առավել նշանավորը "Un Poco de Amor"-ն էր՝ Քուին խմբի "Somebody to Love" (Ինչ-որ մեկը սիրո համար) երգի իսպանական տարբերակը։

2010 թվականին Էդուրնեն ձայնագրեց իր չորրորդ ձայնասկավառակը, որը կոչվում էր Nueva Piel։ Այն նույնպես ունեցավ բազմաթիվ հաջողություններ։ Այդ նույն թվականին նա մասնակցեց հանրահայտ «Պարահանդես» պարային մրցույթի իսպանական տարբերակին և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Էդուրնեն ձայնագրեց իր հինգերորդ Climax ձայնասկավառակը 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ Ձայնասկավառակում ներառված "Pankiller" երգը ունեցավ բավականին մեծ ճանաչում, քանի որ սոցիալական ցանցերում համեմատվեց Ռիհաննայի, Լեդի Գագայի, Մադոննայի երգերի հետ։

2013 թվականին նա մասնակցեց հանրահայտ «Քո դեմքը ծանոթ է» շոուի իսպանական տարբերակին, որտեղ մասնակիցները նմանակում են մեծահռչակ երգիչներին։ Էդուրնեն նմանակելով Քրիստինա Ագիլերային և երգելով նրա "Hurt" երգը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ հավաքելով ձայների 60%-ը։

2015 թվականի հունվարի 14-ին TVE-ն հայտարարեց, որ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Իսպանիան ներկայացնելու է Էդուրնեն։ Ավելի ուշ ներկայացվեց նաև երգը, որը կոչվում է "Amanecer"։ Երգչուհին զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.eurovision.tv/page/news?id=edurne_to_sing_for_spain_in_vienna
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուրնե» հոդվածին։