«Ես՝ քեզնից առաջ» (անգլ.՝ Me Before You), ամերիկա-բրիտանական ռոմանտիկ դրամա[12]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2016 թվականի հունիսի 3-ին և ունեցել է 33 միլիոն դոլար շահույթ։

Ես՝ քեզնից առաջ
անգլ.՝ Me Before You
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԵս՝ քեզնից առաջ
Թվականհունիսի 23, 2016[1][2], հունիսի 22, 2016[3] և հունիսի 16, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեա Շերոք[5][6]
ՊրոդյուսերԱլիսոն Օուեն
Սցենարի հեղինակՋոջո Մոյես
ԴերակատարներԷմիլիա Կլարկ[6][7][8], Սեմ Քլաֆլին, Ջենա Քոուլման, Մեթյու Լյուիս, Սթիվեն Փիքոք, Չարլզ Դենս, Ջանեթ ՄակԹիր, Սամանթա Սպիրո, Բեն Լլոյդ Հյուզ, Վանեսա Կիրբի, Բրենդան Կոյլ, Ջոաննա Լամլի և Չուկու Մոդու[9]
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժՋոն Ուիլսոն
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրՄալյորկա[10], Ուելս և Անգլիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն123 րոպե
Բյուջե20 000 000 $
Շահույթ207 945 075 $[11]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Լուիզա «Լու» Քլարկը (Էմիլիա Քլարկ) ապրում է անգլիական գավառական քաղաքում։ Կյանքում չունենալով հստակ ուղղվածություն, արտասովոր և հնարամիտ 26 տարեկան աղջիկը աշխատանք է փնտրում իր ընտանիքին ֆինանսապես օգնելու համար։ Նա դառնում է Ուիլլ Թրեյնորի՝ երիտասարդ և հարուստ բանկիրի խնամողը, ով հայտնվել է հաշմանդամի սայլակում, իրադարձություններից երկու տարի առաջ, դժբախտ դեպքի հետևանքով, և նրա կյանքը ակնթարթում ողբերգականորեն փոխվել է։ Նրա հոգում այլևս չի մնացել արկածախնդրության ծարավ և հույս։ Լուիզան պարզում է, որ Ուիլլը որոշել է ինքնասպան լինել մահվանն աջակցող «Dignitas» կազմակերպության միջոցով։ Լուն որոշում է ապացուցել նրան, որ արժե ապրել, լցնում է նրա կյանքը գույներով։ Մի քանի համատեղ արկածներից հետո Լուն և Ուիլլը ստանում են ավելին, քան կարող էին պատկերացնել, նրանց կյանքերը և զգացմունքները արմատապես փոխվում են։ Չնայած նրան, որ Ուիլլի և Լուիզայի միջև առաջանում են փոխադարձ սիրո զգացմունքներ, այնուամենայնիվ Ուիլլը չի փոխում ինքնասպան լինելու իր որոշումը։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլին և ավարտվել են նույն թվականի հունիսի 26-ին[13][14]։

Դերերում խմբագրել

  • Էմիլիա Քլարկ — Լուիզա Քլարկ[15]
  • Սեմ Կլաֆլին — Ուիլլիամ Թրեյնոր[15]
  • Ժանեթ Մաքթիր — Կամիլլա Թրեյնոր[16]
  • Չարլզ Դենս — Սթիվեն Թրեյնոր[17]
  • Բրենդան Քոյլ — Բերնարդ Քլարկ[18]
  • Ջեննա Քոուլման — Կատրինա Քլարկ[17]
  • Մեթյու Լյուիս — Պատրիկ[18]
  • Բեն Լոյդ-Հյուզ — Ռուպերտ Ֆրեշվել[18]
  • Վանեսսա Քիրբի — Ալիսիա Դյուար[18]
  • Սթիվեն Փիքոկ — Նատան[19]
  • Սամանտա Սփիրո — Ջուդի Քլարկ[18]
  • Ջոաննա Լամլի — Մերի Ռոլինսոն

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է Ջոջո Մոյեսի համանուն գրքի հիման վրա։
  • Այս ֆիլմը ռեժիսոր Թեա Շերոքի դեբյուտն է։
  • Ըստ Ջոջո Մոյեսի գրքի՝ հերոսուհին՝ Լու Քլարկը որոշում է սիմվոլիկ դաջվածք անել՝ մեղվի տեսքով։ Հետաքրքիր է, որ դերակատարուհի Էմիլիա Քլարկը նկարահանումների ժամանակ իրոք անում է այդ դաջվածքը՝ որպես հիշողություն նկարահանման հրապարակում անցկացրած հիանալի ժամանակից։
  • Էմիլիա Քլարկը և Չարլզ Դենսը միասին նկարահանվել էին «Գահերի խաղ» հեռուստասերիալում[20], սակայն ոչ մի համատեղ տեսարանում նրանք հանդես չեն եկել։
  • Էմիլիա Քլարկը նկարահանումներից առաջ համոզել է Մեթյու Լյուիսին սափրել ոտքերը[21]։

Ընդունելություն խմբագրել

Քննադատների արձագանքը խմբագրել

«Ես՝ քեզնից առաջ» ֆիլմը տարբեր արձագանքներ է ստացել է քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 57% ռեյտինգ 107 ակնարկների հիման վրա, միջին վարկանիշը 10-ից 5.7 է։ Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից 51 է 36 քննադատների կարծիքի հիման վրա[22]։ Այնուամենայնիվ հանդիսատեսը շատ ավելի դրական է ընդունել ֆիլմը։ CinemaScore-ում հանդիսատեսը ֆիլմին տվել է "A" աստիճան[23]։

Բանավեճ խմբագրել

Ֆիլմը ստացել է վատ արձագանքներ շատ մարդկանցից, ովքեր կարծում են, որ ֆիլմը կրում է հաղորդագրություն, ըստ որի հաշմանդամություն ունեցող անձինք բեռ են իրենց ընտանիքների համար, և ֆիլմը խթանում է այն տեսակետը, որ մարդիկ ավելի լավ է լինեն մահացած, քան հաշմանդամ[24]։ Նրանք ընդունում են ֆիլմը որպես ինքնասպանության քարոզ[25][26]։

Արտադրություն խմբագրել

2014 թվականի ապրիլի 2-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Թեա Շերոքը[27]։ Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Էմիլիա Քլարկը և Սեմ Կլաֆլինը սկսել են նկարահանումները[15]։ 2015 թվականի մարտի 24-ին սկսել է նկարահանվել Սթիվեն Փիքոկը[19]։ Ավելի ուշ դերասանական կազմին միացել են Ջեննա Քոուլմանը, Չարլզ Դենսը, Ժանեթ Մաքթիրը, Բրենդան Քոյլը, Մեթյու Լյուիսը, Սամանտա Սփիրոն, Վանեսսա Քիրբին և Բեն Լոյդ-Հյուզը[18]։

Պրեմիերա խմբագրել

2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 2015 թվականի օգոստոսի 21-ին։ 2015 թվականի մայիսին պրեմիերան տեղափոխեցին 2016 թվականի հունիսի 3։ 2015 թվականի նոյեմբերին պրեմիերան առաջ բերվեց` 2016 թվականի մարտի 4, սակայն 2016 թվականի հունվարին այն կրկին տեղափոխվեց 2016 թվականի հունիսի 3[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=230327.html
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.imdb.com/title/tt2674426/
  6. 6,0 6,1 http://www.adorocinema.com/filmes/filme-230327/
  7. http://www.imdb.com/title/tt2674426/fullcredits
  8. http://www.bbfc.co.uk/releases/me-you-film
  9. ČSFD (չեխերեն) — 2001.
  10. http://ultimahora.es/noticias/cultura/2015/06/11/153983/dia-cine-para-emilia-clarke-mallorca.html
  11. http://www.boxofficemojo.com/movies/?id=mebeforeyou.htm
  12. Gant, Charles (2016 թ․ մայիսի 24). «'Me Before You': Review». Screen Daily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  13. Jocelyn McClurg (2015 թ․ փետրվարի 26). «Moyes writes sequel to 'Me Before You'». Usatoday.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  14. «On the Set for 6/29/15: Justin Lin Rolls Cameras on 'Star Trek Beyond', Emilia Clarke Wraps 'Me Before You'». Ssninsider.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  15. 15,0 15,1 15,2 Fleming, Mike (2014 թ․ սեպտեմբերի 2). «'GOT's Emilia Clarke, 'Hunger Games' Sam Claflin To Star In MGM's 'Me Before You'». Deadline. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  16. Ford, Rebecca (2015 թ․ ապրիլի 9). «Janet McTeer Joins MGM's 'Me Before You' (Exclusive)». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  17. 17,0 17,1 Fleming, Mike (2015 թ․ ապրիլի 2). «'Doctor Who's Jenna Coleman, 'Game Of Thrones' Charles Dance Join 'Me Before You'». Deadline. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Ford, Rebecca. «MGM's 'Me Before You' Rounds Out Cast (Exclusive)». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  19. 19,0 19,1 Justin Kroll (2015 թ․ մարտի 24). «'Me Before You': Stephen Peacocke Joins MGM Movie». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  20. «Эмилия Кларк и Чарльз Дэнс снимались вместе в сериале "Игра престолов" (Game of Thrones, 2011)».
  21. «Эмилия Кларк убедила Мэттью Льюиса побрить перед съёмками ноги. (Game of Thrones, 2011)».
  22. «Me Before You reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  23. «'Teenage Mutant Ninja Turtles 2' Struggles With Sequelitis; 'Me Before You' Lures In The Ladies». deadline.com.
  24. «Me Before You and Disability Article from The Guardian». TheGuardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  25. «Activists protest outside premiere of 'disability snuff movie'». DisabilityNewsService. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  26. «Me Before You makes having a disability seem worse than death». TheIndependent. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  27. Fleming, Mike (2014 թ․ ապրիլի 2). «Thea Sharrock To Direct 'Me Before You' Movie For MGM». Deadline. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  28. Anthony D'Alessandro. Emilia Clare ‘Me Before You’ Drama Opening In March 2016. Deadline (15 января 2016). Проверено 17 апреля 2016.

Արտաքին հղումներ խմբագրել