Ջոջո Մոյես
Ջոջո Մոյես (անգլ.՝ Jojo Moyes, օգոստոսի 4, 1969[1][2], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լրագրող և ռոմանտիկ գրող։ Նա այն եզակի գրողներից է, որն արժանացել է ռոմանտիկ արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարվա ռոմանտիկ նովել» մրցանակին երկու անգամ։
Ջոջո Մոյես անգլ.՝ Jojo Moyes | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Pauline Sara Jo Moyes |
Ծնվել է | օգոստոսի 4, 1969[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | The Giver of Stars? |
Պարգևներ | |
Կայք | jojomoyes.com |
Jojo Moyes Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կյանքը և կարիերան խմբագրել
Փոլին Սառա ջո Մոյեսը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 4-ին Լոնդոնում, Անգլիա, Մեծ Բրիտանիա[3]։ Սովորել է Լոնդոնի «Royal Holloway» և «Bedford New College» համալսարաններում։ 1992 թվականին «The Independent» թերթի կողմից նա ստացել է Լոնդոնի քաղաքային համալսարանում հետդիպլոմային թերթի լրագրության դասընթացները անցնելու հնարավորություն։ Հետագայում նա տասը տարի աշխատել է «The Independent»-ում (բացառությամբ մեկ տարվա, երբ նա աշխատել է Հոնկոնգի «Sunday Morning Post»-ում ), դառնալով լուրերի խմբագրի օգնական 1998 թվականին։ 2002 թվականին նա դարձել է «Arts» և «Media» թերթերի թղթակից[4]։
Ստեղծագործական աշխատանքը խմբագրել
2002 թվականին Մոյեսը դարձավ լիակատար վիապասան, երբ տպագրվեց նրա առաջին գիրքը՝ «Sheltering Rain»-ը։ Նա դեռևս շարունակում է հոդվածներ գրել «The Daily Telegraph»-ի համար[5]։ Նա կրկնակի մրցանակ է ստացել արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարվա ռոմանտիկ նովել» մրցույթում։ Առաջին մրցանակին նա արժանացել է 2004 թվականին «Foreign Fruit»-ի[6], իսկ երկրորդը 2011 թվականին՝ «The Last Letter From Your Lover»-ի համար[7]։
Մոյեսն ապրում է «Saffron Walden» ֆերմայում իր ամուսնու՝ լրագրող Չարլզ Արթուրի և երեք երեխաների հետ[8]։ 2013 թվականին հայտարարվեց, որ Մայքլ Վեբերը և Սկոտ Նոյսթադթերը վարձվել են «Me Before You» գրքի ադապտացիան գրելու համար[9]։
Աշխատություններ խմբագրել
- Sheltering Rain (2002)
- Foreign Fruit (2003) (տպագրվել է ԱՄՆ-ում որպես Windfallen)
- The Peacock Emporium (2004)
- The Ship of Brides (2005)
- Silver Bay (2007)
- Night Music (2008)
- The Horse Dancer (2009)
- The Last Letter From Your Lover (2010)
- Me Before You (2012) / Ես` քեզնից առաջ
- Honeymoon In Paris (2012)
- The Girl You Left Behind (2012)
- The One Plus One (2014) (Տպագրվել է ԱՄՆ-ում որպես One Plus One)
- After You (2015)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Jojo Moyes: Biography». webbiography.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Jojo Moyes». jojomoyes.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Jojo Moyes». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Welcome – The Romantic Novelists' Association». rna-uk.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Jojo Moyes». thebookseller.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Curtis Brown». curtisbrown.co.uk. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «ME BEFORE YOU to Be Adapted by Scott Neustadter and Michael H. Weber». Collider. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Jojo Moyes official website
- Review of Silver Bay in The Times
- Biography and bibliography at Curtis Brown Literary Agency
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոջո Մոյես» հոդվածին։ |