Ջենա-Լուիզ Քոուլման[7] (անգլ.՝ Jenna-Louise Coleman, ապրիլի 27, 1986(1986-04-27)[2], Բլեքփուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), անգլիացի դերասանուհի, որը հայտնի է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում կատարած Կլարա Օսվալդի, ինչպես նաև «Վիկտորիա» համանուն պատմական դրամայի հիման վրա նկարահանված հեռուստասերիալում կատարած Վիկտորյա թագուհու դերերով։

Ջենա Քոուլման
անգլ.՝ Jenna Coleman[1]
Ծնվել էապրիլի 27, 1986(1986-04-27)[2] (37 տարեկան)
ԾննդավայրԲլեքփուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]
ԿրթությունArnold School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5][6]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, video game actor և narrator

Վաղ կյանք խմբագրել

Ջենա Քոուլմանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 27-ին Անգլիայի Լանկշիր կոմսության Բլեքփուլ քաղաքում՝ Կարեն և Կիտա Քոուլմանների ընտանիքում[8]։ Նա ունի ավագ եղբայր՝ Բենը[9]։ Հաճախել է Առնոլդի դպրոց, որտեղ եղել է ավագ[10]։

Կարիերա խմբագրել

Ջենայի առաջին դերը, որը նրան Մեծ Բրիտանիայում բերել է հայտնիություն, դարձել է «Էմերդեյլ» սերիալում խաղացած Ժասմին Թոմասի դերը, որը նա կատարել է 2005-2009 թվականներին։ Այս դերի համար 2006 թվականին նա «Լավագույն դեբյուտ» կատեգորիայում առաջադրվել է «British Soap Awards»-ի և «Ամենահայտնի նորեկ» կատեգորիայում՝ «Ազգային հեռուստատեսային մրցանակի»[11]։ 2009 թվականին «British Soap Awards»-ը նրան ներառել է «Լավագույն դերասանուհի», «Ամենասեքսուալ դերասանուհի» և «Դրամատիկական սերիալում լավագույն խաղ» անվանակարգերում[12], իսկ «TV Choice Awards»-ը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

2009 թվականին դերասանուհին միացել է BBC-ի «Վաթերլո փողոց» սերիալի անձնակազմին՝ իր 23 ամյակին խաղալով աշակերտուհի Լինդսի Ջեյմսի դերը[13][14]։ 2010 թվականին BBC-ին Քոուլմանին ներառել է Ջոն Բրեյնի «Ճանապարհ դեպի վեր» վեպի հեռուստաադապտացիայի կազմի մեջ, որտեղ նա խաղացել է Սյուզան Բրաունի դերը, սակայն սկզբնապես սերիալը եթեր չի հեռարձակվել իրավական տարաձայնությունների պատճառով։

2011 թվականին մեծ էկրանով կայացել է Ջենայի առաջնաելույթը։ Նա նկարահանվել է «Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» ֆիլմի Քոննիի դերում։ Նույն թվականին խաղացել է «Տիտանիկ» չորս սերիայից կազմված սերիալի Էննի Դեզմոնդի դերը և Xenoblade Chronicles տեսախաղի անգլիական տարբերակում հնչյունավորել է Մելիայի կերպարին[15]։

2012 թվականի մարտի 21-ին կայացած մամուլի կոնֆերանսի ժամանակ «Դոկտոր Ով» բրիտանական գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթը հայտնել է, որ Ջենա-Լուիզ Քոուլմանը ստացել է տասնմեկերորդ բժշկի նոր ուղեկցուհու դերը[16]։ Նա փոխարինել է Քարեն Գիլանին և Արթուր Դարվիլին, որոնք սերիալը լքել են յոթերորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայից հետո, և ուղեկցուհու դերը սկսել է խաղալ 2012 թվականի սուրբծննդյան թոաղրկումից, սակայն նրա առաջին հայտնվելը կայացել է յոթերորդ եթերաշրջանի՝«Հեռավոր մեկուսարան»-ի առաջին սերիայում։ Մինչև 2013 թվականի հունիսը նա օգտագործել է իր ամբողջական անունը՝ Ջենա-Լուիզ Քոուլման։ Նոր բեմական անվան օգտագորման սկսվելուց հետո նրա առաջին հատնվելը մակագրություններում դարձել են «Դոկտոր Ով» սերիալի 50-ամյակին նվիրված հատուկ թողարկման տիտրերը[17]։ Ջենան ութերորդ եթերաշրջանում դերը շարունակել է խաղալ նոր տասներկուերոդ բժշկի հետ, որը խաղացել է Փիթեր Կապալդին[18]։ 2014 թվականի ավարտին հայտնի է դարձել, որ Քոուլմանը մնալու է նաև ամբողջ իններորդ եթերաշրջանում[19]։

2015 թվականի սեպտեմբերի 18-ին սերիալի պաշտոնական կայքը հաստատել է, որ «Դոկտոր Ով»-ի իններոդ եթերաշրջանը դերասանուհու համար կդառնա վերջինը, որտեղ խաղացել է Կլարա Օսվալդի դերը[20][21]։ Հաջորդ նախագիծը նրա համար դարձել է ITV ալիքի «Վիկտորիա» նոր պատմական դրաման, որում նա կատարել է երիտասարդ Վիկտորիա թագուհու դերը[22][23]։

Անձնական կյանք խմբագրել

2011-2015 թվականներին Քոուլմանը հանդիպել է դերասան Ռիչարդ Մեդդենի հետ[24]։ 2016 թվականից հանդիպել է դերասան Թոմ Հյուզի հետ, որը եղել է «Վիկտորիա» սերիալի նրա խաղընկերը[25]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005-2009 ս Էմերդեյլ Emmerdale Ժասմին Թոմաս
2009 ս Վաթերլո փողոց Waterloo Road Լինդսի Ջեյմս
2011 ֆ Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger Կոնի
2012 ֆ Տիտանիկ Titanic Էննի Դեզմոնդ
2012 հֆ Ճանապարհ դեպի վեր Room at the Top Սյուզան Բրաուն
2012-2017 ս Դոկտոր Ով Doctor Who Կլարա Օսվալդ
2013 ս Պարեր սահմանին Dancing on the Edge Ռոզի Ուիլյամս
2013 ս Մահը գալիս է Փեմբերլի Death Comes To Pemberley Լիդիա Ուիկհեմ
2016 ֆ Ես՝ քեզնից առաջ Me Before You Կատրինա Քլարկ
2016-այժմ ս Վիկտորիա Victoria Վիկտորյա թագուհի
2018 ս Լաց The Cry Ջոանա
2019 ֆ Կորպորատիվ հրեշ Corporate Monster Էլեն
2020 ս Իններորդ համարի ներսում Inside No. 9 Բիթի
2020 ս Օձը The Serpent Մարի-Անդրե Լեկլեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2006 National Television Award Ամենահայտնի նորեկ Էմերդեյլ Առաջադրված
British Soap Award Լավագույն դեբյուտ Առաջադրված
2009 Դրմատիկական սերիալում լավագույն խաղ Առաջադրված
Ամենասեքսուալ դերասանուհի Առաջադրված
Լավագույն դերասանուհի Առաջադրված
2013 Behind the Voice Actors Award Տեսախաղում ամենալավ հնչյունավորող դերասանուհի Xenoblade Chronicles Առաջադրված
Տեսախաղում ամենալավ հնչյունավորող անսամբլ Առաջադրված
NAVGTR Award Դրամայում երկրորդային պլանի լավագույն դեր Առաջադրված
Nickelodeon UK Kids' Choice Award Սիրված բրիտանացի դերասանուհի Դոկտոր Ով Առաջադրված
TV Choice Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
2014 Glamour Award Լավագույն բրիտանացի հեռուստադերասանուհի Հաղթանակ
2015 Սատուրն Երկրորդային պլանի լավագույն հեռուստադերասանուհի Առաջադրված
TV Choice Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
BAFTA Cymru Լավագույն կանացի դեր Առաջադրված
2017 National Television Award Ամենահայտնի դերաանուհի Վիկտորիա Առաջադրված
Ոսկե հավերժահարս Դրմատիկական սերիալում լավագույն դերաանուհի Հաղթանակ
TV Times Award Լավագույն կանացի դեր Առաջադրված
2018 National Television Award Ամենահայտնի դերաանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20130624015812/http://www.radiotimes.com/news/2013-06-20/doctor-who-jenna-coleman-and-the-mystery-of-the-missing-louise
  2. 2,0 2,1 http://www.digitalspy.com/tv/doctor-who/news/a372271/jenna-louise-coleman-ten-things-about-the-new-doctor-who-star/
  3. 3,0 3,1 3,2 http://www.tvguide.com/celebrities/jenna-louise-coleman-373369/photos/photo/1482711/
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=90080
  5. http://www.tvrage.com/news/7256/bbc-s-death-comes-to-pemberley-adds-doctor-who-s-jenna-louise-coleman
  6. http://www.tvrage.com/news/650/jenna-louise-coleman-to-join-cast-of-doctor-who
  7. Martin, William (2013 թ․ հունիսի 19). «'Doctor Who' star Jenna Coleman name change confirmed». CultBox. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  8. Lewis, Tim (2013 թ․ նոյեմբերի 10). «Jenna Coleman: just what the Doctor ordered» – via The Guardian.
  9. «Jenna-Louise Coleman: The life and time travels of Doctor Who's sexy new sidekick», Mirror.co.uk, 6 April 2013, Վերցված է 14 May 2014-ին
  10. «Jenna Coleman on playing Queen Victoria: 'We certainly don't shy away from the fire and the passion'».
  11. Wilkes, Neil; Welsh, James (31 октября 2006). «National TV Awards 2006: Full winners list». Digital Spy. Hachette Filipacchi UK. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  12. Green, Kris; Kilkelly, Daniel (10 мая 2009). «British Soap Awards 2009: The Winners». Digital Spy. Hachette Filipacchi UK. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  13. Green, Kris (13 мая 2009). «Ex-'Emmerdale' actress joins 'Waterloo Road'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  14. Kilkelly, Daniel (29 октября 2009). «Coleman: 'Waterloo Road is surreal'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  15. Conner, Megan (11 марта 2012). «Why we're watching: Jenna-Louise Coleman, actor». The Observer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  16. «Doctor Who's latest companion is unveiled». BBC News. 21 марта 2012. Վերցված է 18-09-2015-ին.
  17. Jones, Paul (20 июня 2013). «Doctor Who, Jenna Coleman and the mystery of the missing Louise». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 15-07-2013-ին.
  18. Lazarus, Susanna (12 марта 2013). «Doctor Who: Jenna-Louise Coleman confirms her return for series eight». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 13-03-2013-ին.
  19. Jones, Paul (25 декабря 2014). «Jenna Coleman to stay for the whole of Doctor Who series nine». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 25-12-2014-ին.
  20. «Jenna Coleman is Leaving Doctor Who». Официальный сайт сериала. 18 сентября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 18-09-2015-ին.
  21. Hegarty, Tasha (18 сентября 2015). «Jenna Coleman confirms Doctor Who exit: Clara Oswald is leaving the TARDIS in series 9». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 18-09-2015-ին.
  22. «Jenna Coleman quits Doctor Who to play Queen Victoria». BBC News. 18 сентября 2015. Վերցված է 18-09-2015-ին.
  23. «Jenna Coleman to star as Queen Victoria in major new ITV drama Victoria». Медиацентр ITV. 18 сентября 2015. Վերցված է 18-09-2015-ին.
  24. Curt Wagner (2012 թ․ ապրիլի 19). «Richard Madden Jenna-Louise Coleman dating Game of Thrones Doctor Who TV - RedEye Chicago». RedEye. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  25. «'Victoria' stars Jenna Coleman and Tom Hughes 'secretly dating in real life'». The Daily Telegraph. 18 сентября 2016. Վերցված է 17-02-2019-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենա Քոուլման» հոդվածին։