Ես մինչ քեզ
«Ես մինչ քեզ», ռոմանտիկ նովել՝ գրված Ջոջո Մոյեսի կողմից։ Տպագրվել է 2012 թվականի հունվարի 5-ին Մեծ Բրիտանիայում։ Շարունակությունը, վերնագրված «Քեզնից հետո», լույս է տեսել 2015-ի սեպտեմբերի 25-ին «Pamela Dorman Books» ընկերության միջոցով[1][2]։
Ես մինչ քեզ անգլ.՝ Me Before You | |
---|---|
Հեղինակ | Ջոջո Մոյես |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ նովել |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Me Before You series? |
Հաջորդ | Քեզնից հետո |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Penguin Books |
Հրատարակման տարեթիվ | 2012 |
Վիքիքաղվածք | Ես մինչ քեզ |
Հայերեն վերահրատարակվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Մերի Դալլաքյան[3]։
Սյուժե
խմբագրելՈւիլ Թրեյնորը հաջողակ երիտասարդ տղամարդ է, ով վայելում է իր կյանքը։ Նա ունի ամեն ինչ՝ աշխատանք, գեղեցիկ ընկերուհի և հետաքրքիր կյանք։ Այնուամենայնիվ, այս ամենը փոխվում է, երբ նա վթարի է ենթարկվում։
Երկու տարի անց քսանվեցամյա Լուիզա Կլարկը պարզում է, որ կորցրել է իր աշխատանքը «Կարագով Հաց» սրճարանում։ Ընտանիքի անդամները հիասթավում են, որովհետև ամբողջ ընտանիքը կախված էր նրա աշխատավարձից։ Լուիզան գնում է աշխատանքի տրամադրման կենտրոն, որտեղ Սայիդը՝ օգնականներից մեկը, հասկանում է, որ միակ հնարավոր աշխատանքը հաշմանդամին խնամելն է։ Հարցազրույցից հետո Լուիզան ընդունվում է։ Կամիլա Թրեյնորը, հաշմանդամի մայրը, վարձում է Լուիզային կարծելով, որ իր որդին ունի մեկի կարիքը, ով կարող է ուրախացնել նրան։ Լուիզան նկատում է, թե ինչ խաբեություն է տիրում «Գրենտա Հաուզում»։ Նա պարզում է, որ Ուիլ Թրեյնըրն ունի էքստրա-ամուսնական հարաբերություններ, սակայն շուտով իր շնորհիվ Ուիլը դառնում է ավելի շփվող ու լայնամիտ։ Լուիզան տեսնում է, որ Ուիլի ձեռքերը ծածկված են սպիներով։ Որոշ ժամանակ առաջ նա փորձել է ինքնասպան լինել։ Դա տեղի է ունեցել, երբ իր մայրը՝ Կամիլլա Թրեյնորը, մերժել է Ուիլի ` իր կյանքին վերջ տալու ցանկությունը մահվանն աջակցող կազմակերպության ՝ «Dignitas»-ի միջոցով։ Մայրը բացարձակապես դեմ էր որդու ինքնասպանությանը և Ուիլին ստիպել էր իրեն խոստանալ ապրել ևս վեց ամիս։ Կամիլլան կարծում էր, թե դա կստիպեր որդուն փոխել միտքը և հրաժարվել ինքնասպանությունից։ Լուիզան իր ընկերոջ՝ Պատրիկի հետ տեսնվում է հազվադեպ, քանի որ Պատրիկը իր ամբողջ ժամանակը վատնում է մարզվելու վրա։ Ի վերջո նրանք բաժանվում են Պատրիկի խանդի պատճառով։ Ուիլը համաձայնվում է, որ Լուիզան սափրի իրեն և կտրի գզգզված մազերը։ Տրինան, Լուիզայի քույրը, գալիս է այն մտքին, որ Լուիզան պետք է ստիպի Ուիլին ունենալ ապրելու ցանկություն։ Լուիզան ասում է Ուիլի ծնողներին և իր քրոջը, որ ցանկանում է Ուիլի համար կազմակերպել արտասահմանյան այց։ Լուիզայի ընտանիքում մեծ ֆինանսական խնդիր կա, քանի որ իր հայրը կորցնում է աշխատանքը։ Սակայն Ուիլը Լուիզայի հորը պաշտոն է առաջարկում ամրոցում։ Ուիլը փորձում է դրդել Լուիզային փոխել իր կյանքը, սկսել ապրել ավելի հետաքրքիր։ Մի օր Ուիլը ու Լուիզան գնում են ամրոց։ Լուիզան պատմում է Ուիլին, որ իր դեռահաս տարիներին մի գիշեր նա մենակ էր ամրոցի լաբիրինթում, որտեղ էլ իրեն բռնաբարել են։ Համացանցի օգնությամբ Լուիզան կարողանում է պլանավորել արկածներով լի հանգստյան օրեր Մավրիկիոսում Ուիլի համար։ Մինչ տուն վերադառնալը Լուիզան խոստովանում է, որ սիրում է Ուիլին և համբուրում է նրան։ Սակայն Ուիլը խոստովանում է, որ նա միևնույնն է պատրաստվում է վերջ դնել իր կյանքին «Dignitas»-ում։ Լուիզան հեռանում է «Granta House»-ից և հարցազրույցի միջոցով ընդունվում դասընթացների։ Հակառակ իր մոր խոսքերին Լուիզան գնում է Շվեյցարիա։ Երբ Լուիզան հանդիպում է Ուիլին, նրանք խոստովանում են, որ այդ վեց ամիսները իրենց կյանքի լավագույն ամիսներն էին։ Ուիլը Լուիզային թողնում է որոշակի գումար, որպեսզի նա կարողանա շարունակել ուսումը և շրջագայել ինչքան հնարավոր է։
Կերպարներ
խմբագրել- Լուիզա Քլարկ - քսանվեցամյա կին, ում կյանքն ամբողջովին փոխում է, երբ նա կորցնում է իր աշխատանքը տեղի սրճարանում։ Նա տաղանդավոր է, խելացի, սակայն թերագնահատում է իրեն։ Ի վերջո նա սովորում է ի ցույց դնել իր կարողությունները[4]։
- Ուիլիամ (Ուիլ) Թրեյնըր - Երեսունհինգամյա տղամարդ, ով վթարից հետո հաշմանդամ է դարձել։ Նա շատ խելացի է և հարուստ, բայց իր վիշտը դարձնում է իրեն չար և մռայլ։ Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք չի քայլելու և չի լինելու առաջվա պես արկածախնդիր և ակտիվ։
- Քամիլա Թրեյնըր - Ուիլի մայրն է, ով ունի լարված հարաբերություններ որդու հետ։ Նա խիստ է և լուրջ, բայց միևնույնն է անհանգստանում է որդու բարեկեցության համար։
- Սթիվեն Թրեյնըր - Ուիլի հայրը, ով ցանկանում է ամուսնալուծվել։ Նա բացակա է եղել Ուիլի և իր քրոջ կյանքում, և Միսսիս Թրեյնորը մեղադրում է նրան իր ընտանիքը ոչնչացնելու համար։
- Կաթրինա (Թրինա) - Լուիզայի փոքր քույրն է։ Նա չունի աշխատանք և միայնակ մայր է։ Թրինան միշտ համարվել է ընտանիքի ամենախելացին։ Չնայած քույրերը միշտ մրցել են միմյանց հետո, միևնույնն է շարունակում են օգնել իրար դժվար իրավիճակներում։
- Փեթրիք - Լուիզայի ընկերը, ով աշխատում է որպես անձնական մարզիչ։
- Նեյթըն - Ուիլի բուժեղբայրը, ով ոչ միայն նրան խնամում է, այլև նրա ընկերն է։
- Ալիսիա - Ուիլի նախկին ըկերուհին, ով ամուսնացել է նրա ընկերոջ՝ Ռուփերտի հետ։ Նա շատ գեղեցիկ է և ապրում է հասարակական բարձր խավի չափանիշներին համաձայն։
- Ջորջինա - Ուիլի քույրը, ով այնքան էլ հոգ չի տանում եղբոր համար և մտածում է միայն անձնական շահերի մասին։ Նա չի ցանկանում, որ Ուիլը իր քայլով ազդի ընտանիքի և իր հաջողության վրա։
- Բեռնարդ Քլարկ - Լուիզայի հայրը, մինչև աշխատանքը կորցնելը կահույքի արհեստագործ էր, ապա աշխատանքի է ընդունվում Ուիլի հոր մոտ՝ որպես ամրոցի տեխնիկական սպասարկման ծառայության ղեկավար։
- Ջոզեֆին -Լուիզայի մայրը, ով իր օրերն անց է կացնում հոգ տանելով Լուիզայի անդամալույծ պապի և Թրինայի որդու՝ Թոմասի մասին։
- Թոմաս- Լուիզայի քրոջ՝ միայնակ մայր Թրինայի որդին։
Ընդունում
խմբագրել«Ես մինչ քեզ» գրքի հանդեպ հասարակությունը դրական վերաբերմունք է ցուցաբերել։ Այն տեղադրված է Ռիչարդ և Ջուդ ակումբում[5][6]։ «USA TODAY»-ը և Նյու Յորք Թայմսը բարձր են գնահատել աշխատանքը[7]։ Նյու Յորք Թայմսի գրախոսն այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Երբ ես ավարտեցի նովելը, ես չէի ուզում վերանայել այն, ես ուզում էի նորից կարդալ»[8]։
Էկրանավորում
խմբագրել2014 թվականին MGM-ը արտահայտեց խաղարկային ֆիլմ նկարահանելու ցանկություն «Ես՝ քեզնից առաջ» գրքի հիման վրա, որը ղեկավարվելու էր Թեա Շարոքի կողմից։ Ի սզբանե որոշված էր ֆիլմը ցուցադրել 2015-ի օգոստոսին։ Սակայն ֆիլմը էկրան բարձրացավ 2016-ի հունիսի 3-ին։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են Էմիլիա Քլարկը և Սեմ Կլաֆլինը։ Նկարահանումները սկսվել էին 2015 թվականի գարնանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McClurg, Jocelyn. «Moyes writes sequel to 'Me Before You'». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Ես մինչ քեզ». zangak.am.
- ↑ Schaap, James C. "Me Before You (Book Review)." Pro Rege 42.1 (2013): 32-33.
- ↑ STEFFENS, DANEET. «Me Before You, By Jojo Moyes». The Independent. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Me Before You (review, book club)». Richard and Judy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Donahue, Deirdre. «Me Before You (review)». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ SCHILLINGER, LIESL. «Cost of Care». New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես մինչ քեզ» հոդվածին։ |