Դրուժբա (նավթատար)

նավթատար

Դրուժբա (ռուս.՝ нефтепровод «Дружба»), աշխարհում խոշորագույն[1] մայրուղային նավթամուղերի համակարգ։ Կառուցվել է 1960-ական թվականներին ԽՍՀՄ «Լենգազսպեցստրոյ» ձեռնարկության կողմից Վոլգոուրալյան նավթագազառատ շրջանի նավթը Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՍԵՏՀ) սոցիալիստական երկրներ առաքելու համար, որոնցից էին` Արևելյան Եվրոպայում գտնվող Հունգարիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և ԳԴՀ-ն։

Արևելյան Եվրոպայի մայրուղային խողովակաշարեր

Նավթամուղի երթուղին անցնում է Սամարայից մինչև Բրյանսկ, ապա մինչև Մոզիր, որից հետո ճյուղավորվում է 2 հատվածի` հյուսիսային (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով) և հարավային (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Խորվաթիայի տարածքով)։

Համակարգն ընդգրկում է 8900 կմ խողովակաշար (նրանցից 3900 կմ Ռուսաստանի տարածքում), 46 պոմպակայաններ, 38 միջանկյալ պոմպակայաններ, որոնց ռեզերվուարների ամբարների տարողությունը կազմում է 1,5 մլն մ³ նավթ։ Նավթատարով  «հեռավոր արտասահմանյան» երկրներ ամեն տարի արտահանվում է 66,5 մլն տոննա, այդ թվում նաև հյուսիսային ճյուղով` 49,8 մլն տ։

«Դրուժբա» նավթամուղի տեղամաս Ստրիյ գետի վրա (Լվովի մարզ)

Խողովակաշարի ռուսական հատվածը շահագործվում է «Տրանսնավթ» ընկերության («Դրուժբա» ՄՆ ԲԲԸ ստորաբաժանման) կողմից, սլովակիականը` «Տրանսփետրոլ» ընկերության կողմից։ Նաև «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ իրականացնում է Բալթյան խողովակաշարերի համակարգ II շահագործումը (БТС-II), որը «Դրուժբան» կապում է Բալթիկ ծովի ռուսական ծովային նավահանգիստների հետ[2]։

2012 թվականի փետրվարի 9-ին «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Վալենտինովիչ Բոգոմոլովը[3]։

Պատմություն խմբագրել

Խողովակաշարի շինությունը սկսվել է 1960 թվականի դեկտեմբերի 10-ին, կառույցի սկզբնական կետը դարձել է Ալտմետևսկը։ Նավթատարի խողովակաշարի կառուցման համար պահանջվել է չորս տարի, սակայն, առանձին հատվածներ սկսել են աշխատել ավելի շուտ, 1964 թվականի կեսին «Դրուժբա-1» համակարգի հիմնական օբյեկտները շահագործման են հանձնվել, իսկ 1964 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրուղու շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը։

Հետագայում, կապված ՍԵՏՀ երկրների տնտեսությունների զգալի աճի հետ  նավթի մատակարարումն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել և որոշվել է միևնույն մայրուղիներով  անցկացնել «Դրուժբա-2» խողովակաշարային համակարգ։ «Դրուժբա-2» նավթատարը սկսել են կառուցել 1969 թվականի գարնանը և ավարտել են 1974 թվականին։ Նրա կառույցը թույլ է տվել ավելի քան երկու անգամ մեծացնել ԽՍՀՄ-ից նավթի արտահանումը[4]։

Մերձբալթյան մասնաճյուղի փակում խմբագրել

2006 թվականի հուլիսին Բրյանսկի մարզի Ունեչա-Պոլոցկ-1 և 2 տեղամասերում վթար է տեղի ունեցել։ Խողովակների վթարային հատվածի հետազոտման արդյունքում որոշվել է նվազեցնել ճնշումը 4-ից մինչև 0,7 Մպա և ամբողջությամբ դադարեցնել պոմպային մղումը «Դրուժբայի» հյուսիսային ճյուղով[5]։

Գոյություն ունի կարծիք, որ հյուսիսային ճյուղի սույն դադարեցման հիմնական պատճառն այն է, որ Լիտվայի կառավարությունը վաճառել է Mažeikių nafta նավթավերամշակման գործարանը լեհական PKN Orlen-ին։ Արդյունքում, նավթը Mažeikių nafta առաքվում է հեղուկանավերով Պրիմորսկ նավահանգստից շուկայական գներով[6]։

Բալթյան խողովակաշարերի համակարգ II-ի մեկնարկի կապակցությամբ, որը թույլ է տալիս շրջանցել վթարային տեղամասը, հյուսիսային ճյուղը, ամենայն հավանականությամբ, երբեք չի օգտագործվի, համենայն դեպս , որպես «Դրուժբայի» մաս։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեն ուղղությունների օգտագործման 2 նախագիծ.

  1. բալթյան նավահանգիստներով նավթի արտահանման համար որպես Օդեսա-Բրոդի նավթամուղի շարունակություն 
  2. նավթի մատակարարման հակառակ ռեժիմով Բուտինգեի և Վինսպիլսի տերմինալների միջոցով Բելառուսիա նավթի մատակարարման համար։

2008 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի կառավարության արդյունաբերության փոխվարչապետ Իգոր Սեչինը լիտվական կառավարության խնդրանքը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանից նավթի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ պահանջներ և հավակնություններ կարող են ունենալ։ Ինչո՞ւ մենք պետք է տանք մեր ռեսուրսները»[7][8]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Լիպեցկի շրջանում կա մի գյուղ` Դրուժբա, որի առաջինը բնակիչները եղել են նավթամուղի աշխատողները, ովքեր հետևում էին նրա վիճակին[9]։

Ինչպես Օրլովսկի մարզում, այնպես էլ Տրոսնյանսկի շրջանում կա նմանատիպ` Դրուժբա մի գյուղ, որը սահմանակից է երկու «Դրուժբա-2»-ի երկու խողովակներին։ Իսկ ահա կառուցված դպրոցի շենքը, որը նույնպես հարակից է «Դրուժբա-2»-ին գյուղի մյուս կողմից, ցավոք, այդպես էլ չի բացվել վտանգավոր օբյեկտի պատճառով հարևանությամբ լինելու պատճառով։

«Տրանսնավթ-Դրուժբա» բաժնետիրական ընկերությունը  (մինչև 10.12.2014 - «Մայրուղային նավթատարներ «Դրուժբա» ԲԲԸ) - «Տրանսնավթ» ԲԲԸ դուստր ընկերությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Описание на сайте Минэнерго». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  2. «БТС-2: финальный рывок» (PDF). // Трубопроводный транспорт нефти, № 07, 2011 г. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  3. «ОАО "АК «Транснефть» — Новости :: Генеральным директором "МН «Дружба» назначен О. В. Богомолов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  4. «Нефтепровод „Дружба“. Справочная информация», rian.ru
  5. РБК Daily. «Дружба» закончилась
  6. Россия может быстро построить трубу в обход Белоруссии и отказаться от поставок нефти в Литву
  7. Комментарий Сечина, 15 мая 2008
  8. Анна Николаева, Алексей Баусин, Надежда Иваницкая. Сечин заговорил // Ведомости, № 87 (2109), 15 мая 2008
  9. Липецкая энциклопедия / сост. В. В. Шахов, Б. М. Шальнев. — Липецк: Липецкое издательство; Рязань: Гэлион, 1999. — Т. 1. — С. 360. — ISBN 5-221-00077-6.

Արտաքին հղումներ խմբագրել

«Տրանսնավթ – Դրուժբա» բաժնետիրական ընկերության այքը բաժնետիրական ընկերության կայքը Արխիվացված 2018-03-24 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուժբա (նավթատար)» հոդվածին։