Դի Բրաուն

ամերիկացի գրող

Դորրիս Ալեքսանդր «Դի» Բրաուն (անգլ.՝ Dorris Alexander «Dee» Brown, փետրվարի 28, 1908(1908-02-28)[1] կամ փետրվարի 29, 1908(1908-02-29)[2], Roy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2002(2002-12-12)[3], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի վիպագիր և պատմաբան։ Նրա ամենահայտնի երկը 1970 թվականին լույս տեսած «Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» ստեղծագործությունն է, որը նվիրված է Ամերիկայի բնիկների և Ամերիկայի զավթիչների միջև տեղի ունեցած արյունահեղ պայքարին։ Այն հասարակ ամերիկացիների համար նորովի բացահայտում է ԱՄՆ-ի Արևմուտքի պատմությունը հնդկացիների տեսանկյունից[4]։

Դի Բրաուն
Ծնվել էփետրվարի 28, 1908(1908-02-28)[1] կամ փետրվարի 29, 1908(1908-02-29)[2]
ԾննդավայրRoy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2002(2002-12-12)[3] (94 տարեկան)
Վախճանի վայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
Մասնագիտությունգրադարանավար, պատմաբան, վիպասան, ինքնակենսագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Little Rock Central High School?, UIUC College of Media? և University of Central Arkansas?
Ուշագրավ աշխատանքներԹաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Դի Բրաունը ծնվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ալբերտա քաղաքում, թեև կյանքի մեծագույն մասն ապրել է Արկանզաս նահանգի Ուոչիտայի շրջանի Լիթլ Ռոք քաղաքում, ուր ընկերացել է բազմաթիվ հնդկացիների հետ, որոնցից էլ իմացել է բնիկների իրական պատմությունը, որը, իհարկե, այն չէր, ինչ ներկայացվում էր ամերիկյան ֆիլմերում։ Դի Բրաունը Հարիսոնում աշխատում էր իբրև լրագրող, ապա ուսուցիչ և գրադարանավար[4]։

1934 թվականից մինչև 1942 թվականը նա եղել է տեղի գյուղնախարարության գրադարանավարը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից հետո գրադարանավար է աշխատել ԱՄՆ-ի Ռազմական գործերի նախարարութույունում մինչև վերջինիս լուծարումը` 1947 թվականը։ 1948 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Իլինոյսի համալսարանում իբրև գրադարանավար, այստեղ ստացել է գրադարանավարի մագիստրոսի աստիճան և դարձել պրոֆեսոր։ 1973 թվականին թոշակի է անցել, վերադարել է Արկանզաս և նվիրվել վիպագրությանը[4]։

«Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» վեպի լույս տեսնելուց հետո բազմաթիվ ընթերցողներ կարծում էին, որ վեպի հեղինակն արմատներով բնիկ ամերիկացի է[4]։

Պատմական երկերից զատ` Բրաունը գրել է մի քանի վեպեր նաև երեխաների համար։ Դրանք հյուսիսամերիկյան հնդկացիներին և Ամերիկայի Վայրի արևմուտքի գրավմանը նվիրված ստեղծագործություններ են[4]։

Բազմիցս հանդես է եկել իբրև խորհրդատու Ամերիկայի պատմությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման ժամանակ[4]։

Բրաուն Դին վախճանվել է 94 տարեկան հասակում Արկանզասի Լիթլ Ռոք քաղաքում[5]։

Նրա մասունքները թաղված են Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում[4]։

Լիթլ Ռոքի գրադարանը կրում է նրա անունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #121538842 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Ди Браун (1908–2002)». Энциклопедия Арканзаса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Passages». Time. 23 декабря 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել