Դաշտ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտ (այլ կիրառումներ)

Դաշտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս։

Գյուղ
Դաշտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՀրանտ Պետրոսյան
Հիմնադրված է1926[1] թ.
Մակերես3 կմ²
ԲԾՄ945 մետր
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն780 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաշտեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1127[4]
Դաշտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Դաշտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից 27 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1926 թ-ին Օշականի հանդամասում և ունեցել է Փոքր Օշական անվանումը։ Գյուղի շրջակայքում են գտնվում տեղացիների կողմից «Արդար Դավիթ» կոչված կիկլոպյան ամրոցի ավերակները՝ մ.թ.ա. 2-1 հազարամյակ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դաշտի մշտական բնակչությունը կազմել է 780, առկա բնակչությունը՝ 692 մարդ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել է Օշականից։ Դաշտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1926 40 մարդ [6]
1939 228 մարդ [6]
1959 394 մարդ [6]
1970 500 մարդ [6]
1979 497 մարդ [6]
1989 634 մարդ [7]
2001 723 մարդ [6]
2011 780 մարդ [2]


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 18%, աշխատունակներ՝ 68%, հետաշխատունակներ՝ 14%։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 349 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (79 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (12 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, կազմելով 45 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել