Գոտլոբ Ֆրեգե

գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս

Գոտլոբ Ֆրեգե (լրիվ անունը՝ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գոտլոբ Ֆրեգե, գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege, նոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][…], Վիսմար, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական միություն[4] - հուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][…], Բադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս։

Գոտլոբ Ֆրեգե
գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎիսմար, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական միություն[4]
Մահացել էհուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԲադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան (1871) և Գյոթինգենի համալսարան (1874)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1873) և հաբիլիտացիա (1874)
Ազդվել էԲերնարդ Բոլցանո[5]
ԵրկերSense and reference?, Begriffsschrift? և The Foundations of Arithmetic?
Մասնագիտությունտրամաբան, վերլուծաբան փիլիսոփա, լեզվի փիլիսիփա, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
ԱշխատավայրԵնայի համալսարան
ԱմուսինMargarete Katharina Sophia Anna Lieseberg?
ԱնդամությունԼեոպոլդինա[6]
 Gottlob Frege Վիքիպահեստում

Եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր (1879–1918)։ Մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից է։ «Գաղափարագրություն» աշխատությունում (1879) առաջին անգամ սահմանել է պրեդիկատների տրամաբանության հիմնական գաղափարները, մասնավորապես՝ քվանտորները։ «Թվաբանության հիմնական օրենքներ» աշխատությունում (հ․ 1–2, 1893–1903) տրամաբանության գաղափարների հիման վրա կառուցել է ձևայնացված թվաբանության համակարգ։

Ֆրեգեի աշխատությունները վճռական դեր են խաղացել լոգիցիզմի հիմնավորման և զարգացման գործում։ Ֆրեդեի համակարգում Բերտրան Ռասելի հայտնաբերած հակասությունները կարևոր դեր են խաղացել բազմությունների տեսության պարադոքսների վերլուծության համար։ Հոտլոբ Ֆրեգեն նաև տրամաբանական իմաստաբանության հիմնադիրներից է։

Գրականություն խմբագրել

  • Стяжкин Н․ И․, Формирование математической логики, М․, 1967․

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտլոբ Ֆրեգե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 731