Պրեդիկատ
Պրեդիկատ (լատին․՝ praedicatum - ստորոգյալ), դատողության տրամաբանական ստորոգյալը (կամ, երբեմն՝ նախադասության լեզվաբանական ստորոգյալը), որն արտահայտում է այն, ինչ ասվում է սուբյեկտի մասին։ Օրինակ, «Դվինը Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» դատողության պրեդիկատը «Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» արտահայտությունն է, իսկ «2<3» դատողության պրեդիկատը` «<» (մաթեմատիկական գրելաձևը «x<y»)։
Մաթեմատիկական տրամաբանության շրջանակներում պրեդիկատը սովորաբար հասկացվում է որպես տվյալ առարկայական տիրույթից վերցված կամայական առարկային որևէ տրամաբանական արժեք վերագրող ֆունկցիա։ Օրինակ` «x-ը Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» դատողության մեջ պրեդիկատը հասկացվում է որպես ֆունկցիա, որը որոշ, քաղաքների (Դվին, Անի, Արտաշատ) առնչությամբ ճշմարիտ է, իսկ մյուս քաղաքների (Մանազկերտ, Լենինգրադ, Աթենք) առնչությամբ՝ կեղծ։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 424)։ |