Գոռավան

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Գոռավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գոռավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
ԲԾՄ925 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2340[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գոռավան (Հայաստան)##
Գոռավան (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տանում։ Ժողովուրդը, ի հարգանս այդ ավանդության, գյուղն անվանում է Գոռ իշխանի անունով։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թվականներին։ 1951-1970 թվականներին այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։ Նախկինում ունեցել է Գյորովան, Ենիքենդ, Կորովան անվանումները։ Անունը ստացել է պատմական Գոռովանի անունով, հետագայում կոչվել է Գորովան, այժմ կրկին Գոռավան։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ 1968 թվականից վերանվանվել է Գոռավան։

Գյուղն ընկած է Վեդի գետի ձախ ափին, Արարատյան դաշտում։

Կլիման խմբագրել

Ծովի մակարդակից ունի 925 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Գոռավանի մշտական բնակչությունը կազմել է 2340, առկա բնակչությունը՝ 2178 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 59 330 548 851 801 1277 1703 2470 2340[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 749 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 90%։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 390 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև ծխախոտ, հացահատիկ։ Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր և արոտավայրեր, համապատասխանաբար կազմելով 13 և 628 հեկտար։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թվական սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռավան» հոդվածին։