Գեորգե Զամֆիր (ռումիներեն՝ Gheorghe Zamfir, [ˈɡe̯orɡe zamˈfir]; ապրիլի 6, 1941(1941-04-06)[1][2][3], Găești, Դիմբովիցա, Ռումինիա), ռումինացի երաժիշտ, ով հայտնի է որպես բազմաֆունկցիոնալ ֆլեյտայի՝ նայի կատարող։

Գեորգե Զամֆիր
Բնօրինակ անունռումիներեն՝ Gheorghe Zamfir
Ծնվել էապրիլի 6, 1941(1941-04-06)[1][2][3] (83 տարեկան)
Găești, Դիմբովիցա, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Ժանրերփոփ և Romanian folk music?
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և նկարիչ
Գործիքներpan flute? և nai?
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
Պարգևներ
Կայքgheorghezamfir.ro
 Gheorghe Zamfir Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին Գաեշտի քաղաքում, Դիմբովիցա ժուդեցում։ Սկզբից պլանավուրում էր դառնալ ակորդեոնիստ, սակայն արդեն 14 տարեկանում սկսեց նվագել պան-ֆլեյտա։ Ավարտել է Բուխարեստի երաժշտության ակադեմիան, որտեղ եղել է Ֆենիկե Լուկիի աշակերտը։

Նվագում է ռումինական ազգային գործիք՝ պան-ֆլեյտայի (նայի) մոդեռնիզացված տեսակ, որը բաղկացած է 20-30 խողովակներից՝ լայնացած հնչյունային դիապազոնով և տոների մեծ քանակությամբ։ Գեորգե Զամֆիրն սկսել է ելույթ ունենալ լայն հասարակության առջև 1960-ականներին, մասնավորապես, ռումինական ազգային երաժշտության հետազոտող՝ շվեյցարացի երաժիշտ Մարսել Սելիեի շնորհիվ։ 1980-ական թվականներին նրա ելույթները թողարկվել են CNN ալիքով։ Սակայն իրեն բեմական ելույթների համար առաջին պարգևը նա ստացել է դեռ 1959 թվականին։ Ջեյմս Լաստի «Միայնակ հովիվ» («The Lonely Shepherd») հայտնի կոմպոզիցիան կատարվել է Ջեյմս Լաստի նվագախմբի կոլեկտիվի հետ համատեղ և թողարկվել 1977 թվականին որպես սինգլ գերմանական տարբերակով (գերմ.՝ Einsamer Hirte)[5]:

Դրսևորել է իրեն որպես գրող և նկարիչ՝ հրատարակել է բանաստեղծություններ, էսսեներ և ինքնակենսագրական գրքեր և ներկայացրել սեփական նկարները հայրենիքում և արտասահմանում։

1990 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Քիշնևի պատվավոր քաղաքացի[6]։

Այժմ ապրում է և դասավանդում երաժշտական արվեստ Բուխարեստում։

Նրա որդին նույնպես երաժիշտ է։

Պարգևներ խմբագրել

Սաունդտռեկներ խմբագրել

Նրա երաժշտությունը հնչում է ավստրալիական «Խնջույք Կախովի ժայռի մոտ» ֆիլմում, ինչպես նաև հոլիվուդյան շատ ֆիլմերում, օրինակ՝ «Սպանել Բիլին»։ Զամֆիրը նաև կատարել է նայի պարտիան «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկում»։ Նրա կատարած մեղեդին հնչում է «Դեռ երեկ» (Omohide poro poro) ճապոնական անիմե-ֆիլմում։

Մատենագրություն խմբագրել

Գեորգե Զամֆիրը գրում է գրքեր պան-ֆլեյտա նվագելու արվեստի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://lex.justice.md/index.php?action=view&view=doc&lang=1&id=347898
  5. «История создания мелодии «Одинокий пастух»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  6. LISTA persoanelor deţinătoare a titlului «Cetăţean de onoare al oraşului Chişinău»
  7. Naistul roman Gheorghe Zamfir, decorat de Nicolae Timofti cu Ordinul Republicii: «Ma simt onorat»

Արտաքին հղումներ խմբագրել