Բրաջուր (ադրբ.՝ Kərəmli), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի (նախկին Խանլարի) շրջանում՝ շրջկենտրոն Շակաշենից 9 կմ հարավ-արևմուտք, Միրզիկ գյուղից 3 կմ հյուսիս, ծովի մակարդակից 980-1040 մ բարձրության վրա[1]։

Գյուղ
Բրաջուր
ադրբ.՝ Kərəmli
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳյոյգյոլի շրջան
ԲԾՄ1015 մետր
Բնակչություն295 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+4
Բրաջուր (Ադրբեջան)##
Բրաջուր (Ադրբեջան)

Բրաջուրում, ի տարբերություն տարածաշրջանի այլ հայկական գյուղերի, գերակշռում էին հիմնականում գետնափոր և հողածածկ տանիքներով տները։ Փողոցները ունեին կանոնավոր տեսք[1][2][3]։

Ղարաքեշիշ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[4][5]։

Անվան ծագում խմբագրել

Գյուղի անվանումը կապված է այն հանգամանքով, որ գյուղի տարածքում երկու տեղ ջուրը գետնի տակից բրելով են դուրս բերվել[1][6]։

Բնակչություն խմբագրել

Բրաջուր գյուղի բնակչությունը անհիշելի ժամանակներից մինչև 1988-1989 թվականների բռնագաղթը եղել է բացառապես հայկական, ընդ որում, կազմված հիմնականում բնիկ հայերից։ 20-րդ դարի վերջին հայերի բռնագաղթից հետո գյուղում բնակություն են հաստատել հիմնականում ադրբեջանցիներ[1][7]։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 18-ից մինչև 20-րդ դարի սկիզբը գյուղի բնակչությունն հիմնականում ունեցել է աճման միտում։ Նվազման առանձին դեպքերը կապված են արտագաղթի, քաղաքական անկայուն վիճակի, այդ թվում՝ 1905-1906 և 1918-1920 թվականների հայ-թաթարական ընդհարումների, առաջին համաշխարհային պատերազմի հետ[1]։

Սոցիալ-տնտեսական կյանք խմբագրել

Բրաջուրեցիների հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունը, անասնապահություը և մասամբ էլ սայլապանությունը[1][8]։

Բնակիչներից ոմանք զբաղվել են նաև հանքագործությամբ։ Գյուղի հարավային կողմում եղել է կայծքարի պիտակ քարի հանքեր, որտեղից ստացված հանքանյութը վաճառքի նպատակով ուղարկվում էր Բաքու[1][7]։

Բրաջուրում զարգացած էր նաև գորգագործությունը, որով զբաղվում էին հիմնականում կանայք և աղջիկները։ Վերջիններիս գործած գորգերն ու գույնզգույն կարպետները մրցում էին տվյալ ժամանակի Պարսկական հայտնի գորգագործական ընկերությունների արտադրանքի հետ[1][8]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բրաջուր գյուղի տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Գաբրիել եկեղեցին, Հովսեփի, Քարե կամուրջները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  2. «Նոր-Դար», 1890, N 119, էջ 2։
  3. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 315։
  4. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 741
  6. «Արձագանք», 1886, N 20, էջ 295։
  7. 7,0 7,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 278։
  8. 8,0 8,1 «Նոր-Դար», 1890, N 70, էջ 3։