Արձագանք (թերթ, Թիֆլիս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձագանք (այլ կիրառումներ)
«Արձագանք» շաբաթաթերթ, հայկական պարբերական մամուլ, 1882 թվականից դարձել է օրաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-1898 թվականներին։ Խմբագիրն է եղել Ա. Հովհաննիսյանը։ Թերթը նկարագրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը՝ բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդյան» գնդերի կազմավորումը և այլն։ Այդ ամենը, ըստ «Արձագանք»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ։ «Արձագանք»–ը մանրամասն լուսաբանել է 1894-1896 թվականների հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կոստանդնուպոլսում։ Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որոնք հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել Արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները իրագործելու համար։ 1895 թվականից թերթի մուտքը Թուրքիա արգելվել է[2][3][4]։
Արձագանք | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1882[1] |
Հիմնադիր | Աբգար Հովհաննիսյան[1] |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Լուծարվել է | 1898[1] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 84—85.
- ↑ «Արձագանք ։Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ»։ Վերցված է 2022-12-15
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՁԱԳԱՆՔ»։ Վերցված է 2022-12-15
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 84)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |