Սուրբ Գաբրիել եկեղեցի (Բրաջուր)

Սուրբ Գաբրիել եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանի նախկին հայկական Բրաջուր, ներկայումս ադրբեջանական Քերեմլի գյուղում[1]։

Սուրբ Գաբրիել եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՀավաբուն
Ճարտարապետական ոճՀայկական

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կառուցել է Բաբաջանը, ով մեծահարուստ էր և հատուկ հարկ էր վճարում Գանձակի Ջավադ խանին[1][2]։

Եկեղեցին փակվել է 1928 թվականին Ադրբեջանի ԽՍՀ կառավարության հրամանով[1][3]։

Մինչև 1989 թվականին գյուղի հայ բնակչության բռնագաղթը եկեղեցին լավ պահպանված էր և երբեմն ծառայում էր որպես աղոթասրահ[1]։ Ներկայումս այն օգտագործվում է որպես հավաբուն։

Ճարտարապետություն խմբագրել

Գյուղամիջի Սուրբ Գաբրիել եկեղեցին կառուցվել է արևելյան ճակտոնի գագաթին քառասյուն զանգակատնով, միանավ, թաղածածկ, անմշակ քարով, կրաշաղախով կառուցված շինություն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  2. «Նոր-Դար», 1890, N 70, էջ 3։
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 409, ց. 1, գ. 2658, թ. 12: