Բլումինգթոն (Ինդիանա)

քաղաք ԱՄՆ Ինդիանա նահանգում

Բլումինգթոն (անգլ.՝ Bloomington), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում, Մոնրո շրջանում, Ինդիանա նահանգում։ Համաձայն ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի, բնակիչների թիվը կազմում էր 80 405 մարդ[2], որը համապատասխանում է 6-րդ հորիզոնականին այդ նահանգի քաղաքներից։

Բնակավայր
Բլումինգթոն
անգլ.՝ Bloomington
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1818 թ.
Մակերես60,69747 կմ², 60,494415 կմ²
ԲԾՄ235±1 մետր
Բնակչություն79 168 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ812
Փոստային դասիչ47401–47408, 47401, 47402 և 47406
Պաշտոնական կայքbloomington.in.gov(անգլ.)
Բլումինգթոն (Ինդիանա) (ԱՄՆ)##
Բլումինգթոն (Ինդիանա) (ԱՄՆ)

Բլումինգթոնում է տեղակայված Ինդիանայի համալսարանի առաջատար կամպուսը, որը հիմնադրվել է այստեղ 1820 թվականին։ 1991 թվականին Թոմաս Գեյնսի «Կամպուսն ինչպես արվեստի գործ» (The Campus as a Work of Art) գրքում համալսարանն անվանվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ համալսարանական քաղաքներից մեկը։ Կամպուսի շենքերի մեծ մասը կառուցված է ինդիանական կրաքարից։

Քաղաքում տեղի է ունեցել «Թափք հավաքելով հեռանալ» ֆիլմի նկարահանումը, որն արժանացել է Օսկար մրցանակին։

Աշխարհագրություն խմբագրել

Ըստ ԱՄՆ-ի բյուրոյի ցուցակագրության, ընդհանուր քաղաքի մակերեսը կազմում է 51,6 կմ² (19,9 մղոն²), որից 51,1 կմ² (19,7 մղոն²) հողային տարածք է և 0,5 կմ² (0,2 մղոն²)-ին՝ ջրային։

Բլումինգթոնը տեղակայված է Ինդիանա նահանգի հարավային մասում՝ ձորակների, ճեղքերի, ստորգետնյա ջրերի, աղբյուրների և քարանձավների առկայությամբ բնութագրվող կարստային տարծքի հետ հատվող բլրակների վրա։ Գտնվում է նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսից 80 կմ դեպի հարավ հեռավորության վրա ։

Կլիմա խմբագրել

Բլումինգթոնում ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ ձմռանը, պահպանվում է բարձր խոնավություն։ Տարվա ընթացքում անձրև է գալիս միջինը 76 օր , տարեկան 112 սմ տեղումների քանակով[3]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բլումինգթոն (Ինդիանա)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 25,5 24,4 30,0 32,7 36,1 40,0 43,3 40,0 39,4 35,5 28,8 23,3 43,3
միջին առավելագույնը (°C) 2,8 5,6 11,4 17,9 23,1 27,7 29,6 29,3 25,7 19,0 12,2 4,6 17,4
միջին ջերմաստիճանը (°C) −1,6 0,6 5,7 11,9 17,3 22,2 24,2 23,6 19,5 13,1 7,2 0,3 12,0
միջին նվազագույնը (°C) −60 −4,4 0,1 6,0 11,6 16,8 18,7 17,8 13,3 7,1 2,1 −4,0 6,6
բացարձակ նվազագույնը (°C) −29,4 −28,8 −18,8 −8,3 −1,6 2,2 7,7 5,0 −3,3 −8,3 −18,8 −28,8 −29,4
տեղումների քանակը (մմ) 79 69 89 115 149 122 115 88 92 92 101 91 1206

Բնակչություն խմբագրել

Մարդահավաքի տարեթիվ Բնակչություն Աճ
1850 1 305
1860 2 419 85,4 %
1870 1 032  57,3 %
1880 2 756 167,1 %
1890 4 018 45,8 %
1900 6 460 60,8 %
1910 8 838 36,8 %
1920 11 595 31,2 %
1930 18 227 57,2 %
1940 20 870 14,5 %
1950 28 163 34,9 %
1960 31 357 11,3 %
1970 43 262 38,0 %
1980 52 044 20,3 %
1990 60 633 16,5 %
2000 69 291 14,3 %
2010 80 405 16,0 %

Բլումինթական ագլոմերցիայում Բլումինգթնը գլխավոր քաղաքն է, որն ընդգրկում է Գրին, Մոնրո և Օուեն շրջանները, բնակիչների 175 506 մարդ (2000)[4] ընդհանուր քնակով։

 
Kirkwood Avenue՝ քաղաքի կենտրոնական փողոց

Ըստ 2000 թվականի մարդահավաքի[4]՝ քաղաքում 26 468 տնային տնտեսություններում ապրում էր 69 291 մարդ (կամ 10 454 ընտանիք)։ Ամբողջությամբ բնակչությունը կազմում է 1 356 մարդ/կմ²։

Բնակչության ռասայական կազմը․

17,9 % տնտեսություններում կային միչև 18 տարեկան հասակի երեխաներ, ամուսնական զույգերը, միասին ապրողները՝ 29,2 % տնային տնտեսություններում, միայնակ մայրեր՝ 7,8 % և 60,5 % առանց ընտանիք։ 7,1 % տնային տնտեսություններում ապրում էին 65 տարեկան և ավել տարիք ունեցող մարդիկ։ Տնային տնտեսությունը միջինը կազմված է 2,09 մարդուց, ընտանիքը՝ 2,76 մարդուց։

Բնակչության բաշխումը ըստ տարիքի․

  • միչև 18 տարեկան — 12,7 %
  • 18-ից 24 տարեկան — 42,3 %
  • 25-ից 44 տարեկանт — 24,6 %
  • 45-ից 64 տարեկան — 12,6 %
  • 65 տարեկանից բարձր — 7,9 %

Միջին տարիքը 23 տարեկան է։

Ամեն 100 կանանց բաժին էր հասնում 94,4 տղամարդ։ Յուրաքանչյուր 18 տարեկան և ավելի տարիք ունեցող կանանց՝ 92,8 տղամարդ։

2000 թվականին տնային տնտեսության միջին եկամուտը կազմել էր է $ 25 377, ընտանիքինը՝ $ 50 054 (տարեկան)։ Տղամարդու միջին եկամուտը կազմել էր $ 32 470, կանանցը՝ $ 26 100։ Բնակչության մեկ շնչի հաշվուվ կազմում է $ 16 481։ Մոտ բանակչության 10,3 % ընտանիքները և 29,6 % բանկիչները գտնվում էին աղքատության շեմից ցածր, այդ թվում նրանցից 17,3 % 18 տարեկանից փոքր և 7,6 % -ը՝ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են։

Քաղաքի հիմնական գործատուներ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Ինդիանայի համալսարանի արվեստի թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Bloomington Census Data» (անգլերեն). City of Bloomington. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Weatherbase: Historical Weather for Bloomington, Indiana, United States of America». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  4. 4,0 4,1 «American FactFinder» (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլումինգթոն (Ինդիանա)» հոդվածին։