Արեկիպա ( իսպ.՝ Arequipa, կեչուա՝ Ariqipa), Պերուի երկրորդ խոշոր քաղաքը, որը գտնվում է երկրի հարավային մասում, Արևիպա նահանգի վարչական կենտրոնը:Պերուի սահմանադրական դատարանի գտնվելու վայրը։

Բնակավայր
Արեկիպա
կեչուա՝ Ariqipa
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊերու Պերու
Հիմնադրված էօգոստոսի 15, 1540 թ.
Մակերես650±1 կմ²
ԲԾՄ2335±1 մետր
Բնակչություն1 008 290 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ054
Փոստային դասիչ04
Պաշտոնական կայքmuniarequipa.gob.pe(իսպ.)
Արեկիպա (Պերու)##
Արեկիպա (Պերու)

Քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ պահպանել են սպիտակ հրաբխային քարից կառուցված բազմաթիվ գաղութային շենքեր,ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2000 թվականին:1868 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց երկրաշարժի հետևանքով և հետագայում վերականգնվեց իր սկզբնական տեսքով:Արեկիպայի կենտրոնում պահպանվել են բազմաթիվ բարոկկո և նեո-գոթական շենքեր։

Քաղաքը առանձնանում է ուտեստների մեծ բազմազանությամբ, ինչի համար Արեկիպան հռչակվել է «պերուական խոհանոցի մայրաքաղաք»։

Պատմություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքն էր որսալը ՝ աստիճանական անցում կատարելով հողագործությանը։ XV դարում այդ շրջանը, որն այն ժամանակ բնակեցված էր Այմա հնդկացիների կողմից, նվաճվել է Ինկաների կողմից և ծառայել որպես կայսրության սննդի կարևոր մատակարար։

Արեկիպան հիմնադրվել է 1540 թվականի օգոստոսի 15-ին կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիզարոյի կողմից։ Քաղաքին շնորհվել է "Վիլյա դե լա Ասունսյոն դե Նուեստրա Սենյորա դել Վալյո Հերմոսո Արեկիպա" անվանումը։ Կա նաև վարկած, որ այդ տարածքի անունը 1537 թվականին տվել է իսպանացի կոնկիստադոր դոն Դիեգո դե Ալմագրոն, որը, մատնացույց անելով գետնին, հարցրել է տեղի հնդիկներին. «Ի՞նչանուն ունի այս հողը». բնիկները, ենթադրելով, որ անծանոթը հարցնում թույլտվություն նստել պատասխանել են «Արեկիպա» («Նստեք»)[2] :

Իսպանական թագավոր Չարլզ V-ը 1540 թվականի դեկտեմբերի 22-ին գրությամբ քաղաքին վերագրեց բնակավայրի կարգավիճակ և հաստատեց իր զինանշանը, որը քաղաքը մինչև հիմա կրում է[3]։

Գաղութատիրական դարաշրջանի ընթացքում քաղաքը զարգացավ առանց մեծ ընդվզումների, հարուստ արծաթով և բուրդով առևտուր անելով մնաց իսպանական թագի պատվանդանը Պերուի հարավում:Երկիրը անկախություն հռչակելուց հետո Արեկիպան մի քանի տարի եղել է ընդդիմադիրների ներգրավման կենտրոն, որոնք պայքարել են Սիմոն Բոլիվարի անձնական իշխանության ուժեղացման դեմ։Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ քաղաքը հանդիսանում էր երկրի հարավը պաշտպանող պերուական զորքերի հիմնական մատակարարման կենտրոնը, իսկ 1882-83 թվականներին ՝ Չիլիի Լիմայի գրավման ժամանակ, այն Պերուի իրական մայրաքաղաքն էր։

2001 թվականի հունիսի 23-ին Արեկիպան լուրջ վնասներ կրեց Ռիխտերի սանդղակով 7,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից։

Կլիմա խմբագրել

Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 2335 մետր բարձրության վրա, Ատակամա ափամերձ անապատի և Արևելյան Անդ Լեռնաշղթայի միջև։

Արեկիպայի կլիման կիսաանապատային է, բավականին զով է քաղաքի համար ՝ իր նշանակալի բարձրության պատճառով։ Ինսոլյացիայի մակարդակը շատ բարձր է։

Բնակչություն խմբագրել


Տնտեսություն խմբագրել

Արեկիպան Պերուի հարավում ամենամեծ ֆինանսական, արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, իսկ երկրի երկրորդ ( Լիմայից հետո) տնտեսական կենտրոնը։ Պահպանում է սերտ տնտեսական կապերը Բոլիվիայի, Չիլիի և Բրազիլիայի հետ:Քաղաքի տնտեսության հիմնական ոլորտներն են.

  • շինություն
  • զբոսաշրջություն
  • գյուղմթերքների վերամշակում
  • տեքստիլ արդյունաբերություն
  • տրանսպորտը
  • մանրածախ առևտուրը

Արեկիպայի տնտեսությունը զարգանում է արագորեն։ 2003-2008 թվականներին Արեկիպայի ագլոմերացիան ցույց տվեց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենաբարձր աճը (տարեկան 9,59%)[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.inei.gob.pe/media/MenuRecursivo/publicaciones_digitales/Est/Lib1539/libro.pdfInstituto Nacional de Estadística e Informática.
  2. ««Техника — молодёжи», № 9, 1976. — С. 61». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  3. Coleccion de documentos literarios del Peru
  4. América Economía стр. 22-25