Արամ Հարությունի Մերանգուլյան (հունիսի 8, 1902(1902-06-08)[1], Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1967(1967-11-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1959

Արամ Մերանգուլյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 8, 1902(1902-06-08)[1]
Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 17, 1967(1967-11-17)[1] (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերժողովրդական
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
դիրիժոր
թառահար
մանկավարժ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1928)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1] և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում։ 1922-1926 թվականներին ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր։ 1926-1928 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (թառի դասատու՝ Ս․ Օգանեզաշվիլի) և 1937-1942 թվականներին (ստեղծագործություն, դասատու՝ Վարդգես Տալյան1927 թվականին կազմակերպել և մինչև 1967 թվականը ղեկավարել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967 թվականից՝ Մերանգուլյանի անվան)։ 1931-1933 թվականներին կոնսերվատորիայում, ապա 7 տարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում։

 
Արամ Մերանգուլյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Վոկալ՝ «Խաչատուր Աբովյան» (խոսք՝ Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք՝ Վ․ Արամունու), Հովհաննես Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված՝ «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլ երգեր] և գործիքային (քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն) ստեղծագործություններով, ինչպես և ժող․ երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը։ Գրել է նաև «Սայաթ-Նովա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը։ Մերանգուլյանը թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ)։ Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972 թվականին նաև մի ժողովածուով։ Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան 2 տասնօրյակներին (1939 թ, 1956 թ)։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 490