Անտիպոլո

քաղաք Ֆիլիպիններում

Անտիպոլո (թագալերեն Lungsod ng Antipolo), քաղաք Ֆիլիպիններում, Կալաբարսոնի շրջանի ամենամեծ քաղաքը և Ֆիլիպինների մեծությամբ յոթերորդ քաղաքը։ Ըստ 2007 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը կազմում է 633,971 մարդ[2]։ Համարվում է քաղաքային տարածքից դուրս ամենամեծ արվարձանը, որն իրենից ներկայացնում է բարձր ուրբանիզացված տարածք։

Բնակավայր
Անտիպոլո
անգլ.՝ City of Antipolo
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
Հիմնադրված է1650 և ապրիլի 4, 1998 թ.
Մակերես306,10 կմ²
ԲԾՄ137 մետր
Բնակչություն887 399 մարդ (մայիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիՖիլիպինյան ստանդարտ ժամանակ
Հեռախոսային կոդ2
Փոստային դասիչ1870
Պաշտոնական կայքantipolo.ph
Անտիպոլո (Ֆիլիպիններ)##
Անտիպոլո (Ֆիլիպիններ)

Աշխարհագրություն խմբագրել

 
Անտիպոլոյի քաղաքական քարտեզը

Գտնվում է Ռիզալ նահանգում՝ Մանիլայից 25 կմ արևելք, Սիերա Մադրե լեռնաշղթայի լանջերին։ Քաղաքի տարածքի մեծ մասը հարթ բլուր է։ Այն բաժանված է 16 վարչական շրջանի՝ բարանգայի։

Պատմություն խմբագրել

Քաղաքն անվանակոչվել է հացի ծառի (tipolo) անունով, որն առատորեն աճում է քաղաքի մերձակայքում։ Ֆրանցիսկյան միսիոներները 1578 թվականին ժամանել են Անտիպոլո և այստեղ՝ Բոսո-Բոսոյում, եկեղեցի կառուցել։ Նրանց 1591 թվականին փոխարինել են ճիզվիտները, ովքեր ծխական համայնքում գյուղ են կառուցել։ 1601 թվականին Անտիպոլոյի քրիստոնյա բնակչությունը հասել է շուրջ 3000-ի, մինչդեռ բնիկ բնակչությունը՝ դումագատը, անկում է ապրել և գաղթել դեպի ցամաք։

1602 թվականին չինական անկարգությունները հասել են Անտիպոլո, ինչը հանգեցրել է եկեղեցու ավերմանը։ 1650 թվականին գյուղը վերածվել է Տոնդո նահանգի մի մասի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքում գործել են 2 պարտիզանական ջոկատներ։ Ճապոնական օկուպացիայից ազատագրումը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների։ Քաղաքը մեծապես վնասվել է 1945 թվականի փետրվարի 17-ին ամերիկյան ռմբակոծությունից։ Բնակչության մի մասը տարհանվել է։ Մարտի 6-7-ին ավիահարվածների ժամանակ ավերվել է եկեղեցին։ Ընդամենը մի քանի օր տևած մարտերից հետո՝ 1945 թվականի մարտի 12-ին, քաղաքն ազատագրել են ֆիլիպինցի և ամերիկացի զինվորները։

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1903 3286—    
1918 6076+84.9%
1939 6135+1.0%
1948 7604+23.9%
1960 21 598+184.0%
1970 26 508+22.7%
1975 40 944+54.5%
1980 68 912+68.3%
1990 205 096+197.6%
1995 345 512+68.5%
2000 470 866+36.3%
2007 633 971+34.6%
2015 776 386+22.5%
Աղբյուր։ Philippine Statistics Authority[3]

Քաղաքի բնակչությունը 2007 թվականի դրությամբ կազմում է 633 971 մարդ։ 2000 թվականից ի վեր բնակչության տարեկան աճը կազմում է 4,19 %, ինչը բարձր է միջին ազգային ցուցանիշից (2,04 %)։ 1990 թվականից ի վեր քաղաքի բնակչությունը գրեթե եռապատկվել է։ Էթնիկ կազմը հիմնականում տագալներն են։

Կլիմա խմբագրել

Անտիպոլոյի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29
(84)
30
(86)
32
(90)
34
(93)
33
(91)
31
(88)
30
(86)
29
(84)
29
(84)
30
(86)
30
(86)
29
(84)
30.5
(86.8)
Միջին ցածր °C (°F) 20
(68)
20
(68)
21
(70)
23
(73)
24
(75)
25
(77)
24
(75)
24
(75)
24
(75)
23
(73)
22
(72)
21
(70)
22.6
(72.6)
Տեղումներ մմ (դյույմ) 7
(0.28)
7
(0.28)
9
(0.35)
21
(0.83)
101
(3.98)
152
(5.98)
188
(7.4)
170
(6.69)
159
(6.26)
115
(4.53)
47
(1.85)
29
(1.14)
1005
(39,57)
Միջ. անձրևոտ օրեր 3.3 3.5 4.8 8.1 18.9 23.5 26.4 25.5 24.5 19.6 10.4 6.4 174.9
աղբյուր: Meteoblue[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2021.
  2. Total Population by Province, City, Municipality and Barangay: as of August 1, 2007 Արխիվացված 2008-11-19 Wayback Machine
  3. «PhilippinesCensusofPopulationLGUs19032007 directory listing». archive.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «Antipolo: Average Temperatures and Rainfall». Meteoblue. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Antipoloին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիպոլո» հոդվածին։