Ամրիտա Արորա Լադակ (անգլ.՝ Amrita Arora Ladak;հունվարի 31, 1981(1981-01-31)[1], Չեմբուր, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավար և վիջեյ։

Ամրիտա Արորա
Ծնվել էհունվարի 31, 1981(1981-01-31)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՉեմբուր, Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Anil Arora?, մայր՝ Joyce Polycarp?
Ամուսին(ներ)Shakeel Ladak?
Երեխա(ներ)Rayaan Ladak? և Azaan Ladak?

Կենսագրություն խմբագրել

Ամրիտան ծնվել է Մումբայի Չեմբուր թաղամասում՝ մալայալցի Ջոյս Պոլիկրապի և փենջաբցի Անիլ Արորի ընտանիքում։ Նա ունի մեծ քույր՝ Մալաիկա Արորաը։ Դերասանուհու առաջնաելույթը էկրանին եղել է «Այդպես հեռու, այդպես մոտիկ» ֆիլմում, որը այդպես էլ մեծ հաջողություն չի ունեցել, ֆիլմ խաղընկերն էր Ֆարդին Խանը։ Նրա առաջին հաջող աշխատանքը դարձել է նույն տարվա «Սերը գին չունի», սակայն դրան հաջորդել է ձախողումների շարքը, օրինակ՝ «Ընկերուհին» պատկերը։ 2007 թվականին նա քրոջ և նրա ամուսնու հետ որպես կամեո հայտնվել է «Երբ մի կյանքը քիչ է» ֆիլմի «Deewangi Deewangi» երաժշտական համարում։ Նրա վերջին «Ek The Chance» ֆիլմի պրեմիերան կայացել է Քերալի կինոփառատոնում 2009 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականին Ամրիտան ամուսնացել է գործարար Շաքիլ Լադակի հետ[2] և ավելի ուշ ունեցել երկու որդի՝ Ազաանաին (2010 թվականի փետրվարի 5) և Ռայաին (2012 թվականի հոկտեմբերի 20)[3]։

ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնորինակ անվանում Դեր
2002 ֆ Այսքան հեռու, այսքան մոտ Kitne Door Kitne Paas Կարիշմա Պատել
2002 ֆ Սերը գին չունի Awara Paagal Deewana Մոնա
2003 ֆ Տղաները չեն կարոտում Ek Aur Ek Gyarah Փրիթի
2004 ֆ Մարտահրավեր Shart: The Challenge Սարյու
2004 ֆ Ընկերուհին Girlfriend Սապնա
2004 ֆ Ամուսնացիր ինձ հետ Mujhse Shaadi Karogi Ռոմա
2004 ֆ Արյան կախարդանքը Rakht Նատաշա Բահադուր Սինգհ
2007 ֆ Երբ մի կյանքը քիչ է Om Shanti Om Կամեո «Deewangi Deewangi» երգում
2008 ֆ Ամուսնության խաղեր Rama Rama Kya Hai Dramaaa Հուշի Բաթիա
2008 ֆ Բարև Hello Ռադհիկա Ջա
2008 ֆ Հերոսները Heroes Պրիա (Կամեո)
2008 ֆ Ուրախ գողերի վերադարձը Golmaal Returns Էսա Սանտոշի
2009 ֆ Անհավանական սեր Kambakkht Ishq Կամինի Շանդհու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138934916 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Amrita & Shakeel's celeb-studded wedding». The Times of India (անգլերեն). 2009 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  3. Amrita Arora names her baby boy Rayaan (2012 թ․ հոկտեմբերի 23). «Amrita Arora names her baby boy Rayaan» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիտա Արորա» հոդվածին։