Մալաիկա Արորա

Հնդիկ դերասանուհի և պարուհի

Մալաիկա Արորա (հինդի՝ मलाइका अरोड़ा, անգլ.՝ Malaika Arora, հոկտեմբերի 23, 1975(1975-10-23)[1], Թխանա (Թխանե), Կոնկան, Մահարաշտրա, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի և վիջեյ։ Առավել հայտնի է իր մենակատարային Item համարներով այնպիսի երգերում, ինչպիսիք են «Chaiyya Chaiyya», «Gur Naalo Ishq Mitha», «Maahi Ve», «Kaal Dhamaal» и «Munni Badnaam Hui»։

Մալաիկա Արորա
հինդի՝ मलाइका अरोड़ा և անգլ.՝ Malaika Arora
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1975(1975-10-23)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԹխանա (Թխանե), Կոնկան, Մահարաշտրա, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինArbaaz Khan?[2] և Արջուն Կապուր
Ծնողներհայր՝ Anil Arora?, մայր՝ Joyce Polycarp?
ԵրեխաներArhaan Khan?
 Malaika Arora Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մալաիկան ծնվել է 1973 թվականի օգոստոսի 23-ին Թանե քաղաքում՝ Անիլա Փանջաբցու, որը աշխատել է առևտրային նավատորմում և նրա կնոջ՝ կաթոլիկ Ջոյիսիի, մալայալի ազգից էր, ընտանիքում։ Նրա քույրը՝ Ամրիտա Արորան, նույնպես դերասանուհի է։ Նրանց ծնողները ամուսնալուծվել են, երբ նա տասնմեկ տարեկան էր[3][4][5][6]։

Ավարտել է Չեմբուր քաղաքի Սվամի Վիվեկանանդ դպրոցը։ Այնուհետև մինչև իններորդ դասարան սովորել է Սուրբ Խաչ միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Ջայ Հինդ քոլեջում, սակայն մասնագիտական զբաղվածության պատճառով այն չի ավարտել։ Մինչ մոդելային կարիերան սկսելը ապրել է Բորլայում՝ Basant Talkies-ի հարևանությամբ[7]։

Մալաիկան ընտրվել է որպես MTV India-ի վիջեյներից մեկը, որտեղ սկսել է իր կարիերան՝ դառնալով հարցազրուցավար։ Այնուհետև դարձել է «Love Line» և «Style Check» հեռուստածրագրերի համահաղորդավար[8]։ Ապա դարձել է մոդել և հայտնվել է բազմաթիվ գովազդներում ու «Gur Naalo Ishq Mitha» տեսահոլովակում։ 1998 թվականին մասնակցել է «Սեր առաջին հայացքից» ֆիլմի համար «Chaiyya Chaiyya» երգի երաժշտական համարին[8]։

2000-ական թվականներին մասնակցել է տարբեր ֆիլմերի համար նախատեսված item երգերին և նկարահանվել է մի քանի ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ 2008 թվականին թողարկվել է «EMI» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը, սակայն ֆիլմը վարձույթում ձախողվել է։

2010 թվականին թողարկվել է «Անվախը» ֆիլմը, որտեղ առաջին անգամ հանդես է եկել որպես պրոդյուսեր (ամուսնու հետ միասին) և կրկին որպես պարուհի «Munni Badnaam» երգում[9]։ 2011 թվականի մարտի 12-ին օգնել է սահմանել աշխարհի ռեկորդ 1235 պարողների հետ, որոնք այդ երգի ներքո կատարում էին խորեոգրաֆիկ պար, որտեղ նա առաջատար դեր էր կատարում[10]։

Անձնական կյանք

խմբագրել

1998 թվականին Մալաիկան ամուսնացել է դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Արբազ Խանի՝ սիրված դերասան Սալման Խանի եղբոր հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Արխան (ծնվ․՝ 2002 թվականի նոյեմբերի 9-ին)[11].[12]։ 2016 թվականի սկզբին Խան ամուսինները բաժանվել են, իսկ ավելի ուշ՝ ամուսնալուծվել[13][14][15]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Որպես դերասանուհի

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Կարիճ Bichhoo Կիրան (կամեո)
2002 ֆ Օտար յուրայինների մեջ Kaante Լիզա
2007 ֆ Երբ մի կյանքը քիչ է Om Shanti Om Կամեո «Deewangi Deewangi» երգում
2010 ֆ Լիքը տուն Housefull Պուջա (կամեո)
2012 ֆ Լիքը տուն 2 Housefull 2 Սարլա / Հիթալ
2014 ֆ Շնորհավոր Նոր Տարի Happy New Year ինքը իր դերում

Որպես պարուհի

խմբագրել
  • 1998՝ Սեր առաջին հայացքից՝ «Chaiyya Chaiyya»
  • 2000՝ Կարիճ՝ «Ekwari Tak Le»
  • 2001՝ Հնդիկը՝ «Yeh Pyar»
  • 2002՝ Օտար յուրայինների մեջ՝ «Maahi Ve»
  • 2005՝ Վագրի աչքը՝ «Kaal Dhamaal»
  • 2007՝ Բա՛րև, փոքրիկ՝ «Heyy Babyy»
  • 2007՝ Երբ մի կյանքը քիչ է ՝ «Deewangi Deewangi»
  • 2007՝ Բարի գալուստ՝ «Hoth Rasiley»
  • 2007՝ Ատիդին՝ «Rathraina»
  • 2010՝ Անվախը՝ «Munni Badnaam Hui»
  • 2012՝ Գաբար Սինգ՝ «Kevvu Keka»
  • 2012՝ Լիքը տուն՝ «Anarkali Disco Chali»
  • 2012՝ Անվախը 2՝ «Pandey Ji»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Malaika Arora Wiki Biography, Age, Height, Weight Husband, Boyfriend, Family, Net Worth, Current Affairs
  2. Malaika Arora Shares Arbaaz Khan's Throwback Pic To Prove Son Arhaan Is 'Xerox Copy'
  3. «Malaika Arora Khan's Biography». Chakpak.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  4. Chakraborty, Sumita. «Malaika Arora Khan – "I won't unnecessarily fool around with Salman, and nor are we on backslapping terms!"». Magna Magazines. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Arya, Reshma. «'I have special memories of Thane'». Daily News and Analysis. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Gupta, Priya (2015 թ․ հունվարի 6). «Malaika Arora Khan: Arbaaz is a complete reflection of his dad». The Times of India. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  7. «Chembur will always be our home». Mid-Day. 2006 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  8. 8,0 8,1 «Malaika Arora – Biography». Netglimse.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  9. «Munnif Badnaam Hui., a big hit!». India Imagine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Munni in Guinness Book of Records». The Times of India. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  11. «MALAIKA ARORA KHAN». Movie Talkies. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Malaika Arora – Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  13. «Pic: Malaika and Arbaaz attend first counselling session after filing for divorce». The Times of India (անգլերեն). 2017 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  14. «Malaika Arora Khan, Arbaaz Khan attend first counselling session during divorce proceedings». The Indian Express (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  15. «CONFIRMED: Arbaaz Khan and Malaika Arora Khan Filed For Divorce, Reaches Family Court» (անգլերեն). ABP News Bureau. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալաիկա Արորա» հոդվածին։