«Հերոսներ» (անգլ.՝ Heroes), հնդկական դրամա ֆիլմ հինդի լեզվով, նկարահանել է Սամիր Կարնիկը, վարձույթի է դուրս եկել 2008 թվականի հոկտեմբերի 24-ին։ Չնայած էկրանի մի քանի աստղերի մասնակցությանը՝ ազգային վարձույթի վճարները չեն կարողացել ծածկել բյուջեի ծախսերը, և ֆիլմը տապալել է կինովարձույթը[2]։

Հերոսները
հինդի՝ हीरोज़
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2008
Լեզուհինդի
ՌեժիսորՍամիր Կարնիկ[1]
ՊրոդյուսերԲհարատ Շահ
ԴերակատարներՄիթհուն Չակրաբորտի, Սաննի Դեոլ, Սալման Խան, Բոբբի Դեոլ, Պրեիտի Զինտա, Սոհայիլ Խան, Վաթսալ Շեթ, Դինո Մորեա և Ամրիտա Արորա
ՕպերատորԲինոդ Պրադհան
ԵրաժշտությունՍաջիդ-Վաջիդ
Տևողություն139 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ուսանողներ Սամիր Սուրին և Ալի Շահը շտապ պետք է ունենան լավ գնահատականներ «կինո» առարկայից։ Սա նրանց ստիպում է վավերագրական ֆիլմ նկարահանել, որի թեման նրանց հուշում է լրագրող Ակաշ Սարին, որը հարցազրույց էր վերցրել հնդիկ զինվորներից 1999 թվականի կարգիլյան պատերազմի ժամանակ։ Նրանցից երեքից, որոնք արդեն մահացել էին, նա ստացել էր նամակներ, որոնք պետք է հասցներ նրանց հարազատներին։ Սամիրը և Ալին որոշում են իրենք անել։ Սկզբից նրանք ուղևորվում են Փենջաբ՝ Կուլջիթ Սինգհի մոտ, որը կորցրել էր իր ամուսնուն՝ Բալկար Սինգհին։ Ապա հաշմանդամ նախկին օդաչու Վիկրամ Շերգիլի մոտ, որը կորցրել էր իր եղբորը՝ սպա Ջանանջային։ Եվ վերջապես ընկերները ընկնում են բժիշկ Նակվիի տուն, որը մահացած հետևակային լեյտենանտ Սահիլ Նակվիի հայրն էր։

Դերեր խմբագրել

  • Վաստալ Ստեհ՝ Ալի (Նավաբ Սահիբ)
  • Սոհաիլ Խան՝ Սամիր (Սաանդհ)
  • Սալման Խան՝ Բալկար Սինգհ / Ջասսվինդեր Սիրնգհ, սիկհ զինվոր
  • Պրեիտի Զինտա՝ Կուլջիթ Կաուր, Ջասսիվինդրա Սինգհի այրին
  • Բոբբի Դեոլ՝ սպա Ջհանանջայ Շերգիլ
  • Սաննի Դեոլ՝ Վիկրամ Շերգիլլ, Ջանանջայի եղբայրը
  • Միթհուն Չակրաբորտի՝ բժիշկ Նակվի
  • Միթհուն Չակրաբորտի՝ լեյտենանտ Սահիլ Նակվի
  • Ամրիտա Արորա՝ Պրիյա, Սաանդհայի ընկերուհին
  • Ռիյա Սեն՝ Շիվանի, Ալիի ընկերուհին
  • Մոհնիշ Բեհլ՝ Ակաշ Սարին, լրագրող
  • Պրատիկաշա Լոնկար՝ միսիս Նակվի
  • Տիննու Անանդ՝ Կինոինստիտուտի տնօրեն
  • Վիվեկ Շաուկ՝ պրոֆեսոր

Սաունդթրեք խմբագրել

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Badmash Launde»  Շաիլ Հադա, Պարտիհա Գոհիլ  
2. «What's Up My Bro»  Կունալ Գանջավալա  
3. «Mannata»  Սոնու Նիգամ, Կավիտա Կրիշնամուրտի  
4. «Makhana»  Սուկհինդեր Սինգհ, Սաումյա Ռաո, Վաջիդ  

Կարծիքներ խմբագրել

Կինոքննադատ Տարան Ադարշը ֆիլմին տվել է 5 աստղից 3.5[3]։ Կանադական The Georgia Straight-ից Իտրատ Սաիդը «Հերոսներին» անվանել է ազգայնական ֆիլմ, որը մոտ է քարոզչությանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1114725/
  2. «Heroes» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. Taran Adarsh (2008 թ․ հոկտեմբերի 23). «Heroes - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Itrath Syed (2008 թ․ հոկտեմբերի 27). «Heroes verges on propaganda». Georgia Straight (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.