«Վենի Սոլդան-Բրոֆելդթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Վենդլա (Վենի) Իռեն Սոլդան-Բրոֆելդթ''' ({...»:
(Տարբերություն չկա)

13:13, 8 Մարտի 2021-ի տարբերակ


Վենդլա (Վենի) Իռեն Սոլդան-Բրոֆելդթ (շվեդ.՝ Vendla (Venny) Irene Soldan-Brofeldt, նոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[2] - հոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…], Հելսինկի, Ֆինլանդիա[5]), ֆինն նկարչուհի, գրաֆիկական նկարչուհի, նկարազարդող, քանդակագործուհի, դիզայներ և ֆեմինիստ:

Վենի Սոլդան-Բրոֆելդթ
Ի ծնեշվեդ.՝ Wendla Irene Soldan
Ծնվել էնոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[5]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունLake Tuusula Artist Community?
ՀայրAugust Fredrik Soldan?
ԱմուսինJuhani Aho?
ԶավակներHeikki Aho? և Antti Aho?
ԱզգականներԿաարինա Ահո
 Venny Soldan-Brofeldt Վիքիպահեստում

Կենսագրություն

Եղել է Ֆինլանդիայի դրամահատարանի առաջին տնօրեն (1861-1885)՝ Օգոստոս Ֆրիդրիխ Սոլդանի դուստրը: Նրա եղբայրը՝ Օգոստոս Լեոպոլդ Սոլդանը նույնպես նկարիչ է եղել:

1880-1884 թվականներին սովորել է Ֆիննական արվեստի միության (այժմ ՝ Գեղարվեստի ակադեմիա) նկարչության դպրոցում, մասնավոր դասեր է առել նկարչուհի Մարիա Վիկից: 1883 թվականին Էերո Յարնեֆելտի հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ և մինչև 1885 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում:

Ավելի ուշ, Փարիզում սովորել է Կոլարոսի ակադեմիայում: Ուսումնական ճամփորդությունների է մեկնել Իսպանիա և Իտալիա, որտեղ ուսումնասիրել և պատճենել է հին վարպետների գործերը: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ:

1891 թվականին ամուսնացել է Ֆուլանդիայի առաջին պրոֆեսիոնալ գրող Յուհանի Ահոյի (1861-1921) հետ, որը 12 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի: 1894 թվականին լույս է տեսել նրանց համատեղ մանկական գիրքը՝ «ֆիննական պատկերազարդ գիրք երեխաների և երիտասարդների համար»։ Զույգը ունեցել է երկու որդի՝ Հեյկի Ահոն, (ռեժիսոր) և Անտի Ահոն։

Մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 10-ին: Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը:

Սուֆրաժիստուհի որը զարմացրել է իր հարևաններին հեծանիվ վարելով, ծխախոտ ծխելով և տաբատ հագնելով: Եղել է Ֆինլանդիայում կանանց ասոցիացիանների միության հիմնադիրներից մեկը:

Մի շարք բնանկարների, ժանրային նկարների, դիմանկարների, փայտի և թղթի քանդակների հեղինակ է, նկարազարդել է մանկական գրքեր, զբաղվել է ոսկերչական իրերի դիզայնով:

Ընտրված նկարներ

Ծանոթագրություններ