«Իդեա Գարանինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}} '''Իդեա Գարանինա''' ({{lang-ru|Гаранина, Идея Николаевна}}, {{ԱԾ}}), ռուս և խո...»:
(Տարբերություն չկա)

12:48, 12 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Իդեա Գարանինա (ռուս.՝ Гаранина, Идея Николаевна, օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1], Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ - մարտի 19, 2010(2010-03-19)[1], Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ:

Իդեա Գարանինա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1]
Ծննդավայր՝Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մարտի 19, 2010(2010-03-19)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր՝Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ
IMDb։ID 2607908

Կենսագրություն

Իդեա Գարանինան ծնվել է 1937 թվականի օգոստոսի 8-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում:

1954-1957 թվականներին դերասանական վարպետություն է սովորել Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանում:

1951-1959 թվականներից աշխատել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի:

1960-1961 թվականներին եղել է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնի քիմիկոս-լաբորանտի աշակերտ:

1961-1964 թվականներին ռեժիսորի օգնական է եղել Մոսկվայի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի հեռուստահեռարձակման գլխավոր խմբագրությունում:

1964-1970 թվականներից սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

1972-1973 թվականներից եղել է Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայի ռեժիսոր:

1976 թվականին միացել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային, որտեղ մինչև 1992 թվականը, հանդես է գալիս որպես ռեժիսոր, ստեղծում է իր հիմնական անիմացիոն ֆիլմերը, մասնավորապես` «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» լիամետրաժ մուլտֆիլմը, որոնք իրենց մեջ ներառում էին անիմացիոն տեխնոլոգիաների շատ տեսակներ[2]: Ֆիլմի ստեղծումը տևել է մի քանի տարի:

Եղել է «Բալագան» մուլտֆիլմի ռեժիսորը, որը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մի քանի պիեսների էկրանավորումն է, երաժշտության հեղինակը` Սոֆյա Գուբայդուլինան է[2]:

Իդեա Գարանինան աշխատել է անիմացիոն «փոխադրման» և տիկնիկային անիմացիայի տեխնիկայով, ինչպես նաև` համակցված տեխնիկաներով[2]: Ինչպես և խորհրդային մուլտիպիկացիայի այդ ժամանակվա շատ վարպետներ, այնպես էլ Գարանինան տարբերվում էր նյութի անհատական, միայն իրեն հատուկ դիտանկյունով և հեղինակային ոճով:

Նրա սիրելի հնարքներից են շարժվող տեսախցիկը, կադրի լուսաստվերային հնարամիտ լուծումները, հակումը խոշոր պլաններին և անսովոր ռակուրսներին, հերոսի վիճակը նրան շրջապատող առարկայական միջավայրի միջոցով բացահայտելու ձգտումը[3]:

Սպանվել է 2010 թվականի մարտի 19-ին Տվերի մարզի Կալյազինսկի շրջանի Կորոլյովո գյուղի իր սեփական տանը:

Մրցանակներ

Իդեա Գարանինայի մուլտֆիլմերը պարգևատրվել են փառատոններում[4].

Ֆիլմոգրաֆիա

Ռեժիսոր

Սցենարիստ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  3. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  4. «Всесоюзный кинофестиваль». КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.

Գրականություն

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.181.

Արտաքին հղումներ