«Կորին Տելյադո»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Կորին Տելյադո''' (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես ({{lang-es|Cor...»: |
(Տարբերություն չկա)
|
15:46, 26 Հուլիսի 2020-ի տարբերակ
Կորին Տելյադո (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես (իսպ.՝ Corín Tellado, María del Socorro Tellado López, ապրիլի 25, 1927[1], Viavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - ապրիլի 11, 2009[2], Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա) իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը Սերվանտեսից հետո:
Կորին Տելյադո իսպ.՝ María del Socorro Tellado López | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1927[1] Viavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա |
Մահացել է | ապրիլի 11, 2009[2] (81 տարեկան) Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա բնական մահով |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[3] և աստուրերեն |
Պարգևներ | |
Կայք | corintellado.com |
Corín Tellado Վիքիպահեստում |
Կենսագրություն
Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի: Մարիան մանկությունից անհագ կարդացել է Դյումայի և Բալզակի ստեղծագործությունները: 1945 թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները: 1946 թվականին «Bruguera » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ »(այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մեկ փոքր վեպ՝ մոտ 100 էջանոց:1964 թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ: 1966 թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները:
Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով:Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր: 1994 թվականին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մահացել է 2009 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքում:
Ստեղծագործություն
Նրա հիմնական ժանրը սիրավեպն է՝ սիրային-քնարական պատմություններ: Բացի դրանից՝ նա հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր կեղծանուններով (Ադա Միլեր և այլն ):
Հետաքրքիր փաստեր
1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն: Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է անմեղ պորնոգրաֆ և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու նրա որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում (1975 թվական): Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ « Վարդագույն վեպի սոցիոլոգիան» (1968 թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա: Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են Մարկեսի, Վարգաս Լյոսայի, Մ. Պուիգի գործերում:
Ծանոթագրություն
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #129245151 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
- Amorós A. Sociología de una novela rosa. Madrid: Taurus, 1968
- González García M.T. Corín Tellado: medio siglo de novela de amor, 1946—1996. Oviedo: Pentalfa Ediciones, 1998
- Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002
Հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորին Տելյադո կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորին Տելյադո» հոդվածին։ |